https://armeniasputnik.am/20210915/em-hatuk-nerkajacucichy-baqu-mekneluc-araj-eraskh-e-ajcelel--33295028.html
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքու մեկնելուց առաջ Երասխ է այցելել
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքու մեկնելուց առաջ Երասխ է այցելել
Եվրամիությունը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիային ուղղված ջանքերին: 15.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-15T17:05+0400
2021-09-15T17:05+0400
2021-09-15T17:09+0400
հայաստան
ադրբեջան
եվրամիություն
երասխ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0d/28994600_0:0:1670:940_1920x0_80_0_0_d34f928124fd6e8ce2b4ca616672d572.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երասխ է այցելել: Նա այդ մասին գրել է Twitter-ի իր էջում։ Եվրապատգամավորը երկօրյա այցով գտնվում է Հայաստանում։ Կլաարն արդյունավետ է համարել այցը՝ ընդգծելով, որ մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել: Ադրբեջանի անօրինական ներկայություն․ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ«Երասխ այցելելը լավ պատկերացում է տալիս այն մասին` ինչ մոտ են միմյանց Հայաստանի և Ադրբեջանի ռազմական դիրքերը։ Շատ կարևոր է թուլացնել սահմանային լարվածությունը բանակցային մթնոլորտ ստեղծելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել այդ հարցում», — գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ Նշենք, որ Կլաարն այսօր Բաքու է մեկնում։Օժանդակություն Հայաստանին․ վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչինՀիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում։Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։Ադրբեջանցիները ողջերին խոշտանգել են, զոհերին` ծաղրել. ՄԻՊ–ն ապացույցներ է ներկայացնումՕգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Միջպետական ճանապարհը վերաբացվեց բանակցությունների արդյունքում։ 44-օրյա պատերազմի հետևանքով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ հատվածներ, ըստ պաշտպանության նախարարության, վիճարկելի են, և այդ տարածքում ռուս սահմանապահներ են տեղակայվել։
ադրբեջան
երասխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0d/28994600_49:0:1533:1113_1920x0_80_0_0_4bf2a20f7bccf36170b08d70226cf17a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, եվրամիություն, երասխ
հայաստան, ադրբեջան, եվրամիություն, երասխ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքու մեկնելուց առաջ Երասխ է այցելել
17:05 15.09.2021 (Թարմացված է: 17:09 15.09.2021) Եվրամիությունը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիային ուղղված ջանքերին:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երասխ է այցելել: Նա այդ մասին գրել է Twitter-ի իր էջում։
Եվրապատգամավորը երկօրյա այցով գտնվում է Հայաստանում։ Կլաարն արդյունավետ է համարել այցը՝ ընդգծելով, որ մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել:
«Երասխ այցելելը լավ պատկերացում է տալիս այն մասին` ինչ մոտ են միմյանց Հայաստանի և Ադրբեջանի ռազմական դիրքերը։ Շատ կարևոր է թուլացնել սահմանային լարվածությունը բանակցային մթնոլորտ ստեղծելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել այդ հարցում», — գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Նշենք, որ Կլաարն այսօր Բաքու է մեկնում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում։
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից
Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։
Օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Միջպետական ճանապարհը վերաբացվեց բանակցությունների արդյունքում։ 44-օրյա պատերազմի հետևանքով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ հատվածներ, ըստ պաշտպանության նախարարության, վիճարկելի են, և այդ տարածքում ռուս սահմանապահներ են տեղակայվել։