Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Փրկարարները տեղափոխում են աճյունը - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Ոստիկանները՝ Երևանի Հերացի փողոցի դիահերձարանի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2021
Նույնականացվել են, բայց... ինչու չեն վերցնում ԴՆԹ փորձաքննություն անցած աճյունները
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала