https://arm.sputniknews.ru/20210915/husanq-vor-rusakan-kvoghmi-janqervov-gerinery-kveradarnan-grigvorjany-handipel-e-patrushevin-33296141.html
Հուսանք, որ ռուսական կողմի ջանքերով գերիները կվերադառնան. Գրիգորյանը հանդիպել է Պատրուշևին
Հուսանք, որ ռուսական կողմի ջանքերով գերիները կվերադառնան. Գրիգորյանը հանդիպել է Պատրուշևին
Sputnik Արմենիա
Նիկոլայ Պատրուշևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում կարևորեց Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործընթացի ակտիվացումը: 15.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-15T17:17+0400
2021-09-15T17:17+0400
2021-09-15T17:49+0400
հայաստան
ադրբեջան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
արմեն գրիգորյան
գերի
նիկոլայ պատրուշև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0f/33296005_0:0:1350:759_1920x0_80_0_0_74cff26a4740fc92e48e0d7a4d6e39e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի շրջանակում կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԽ Facebook-ի էջը։Նշվում է, որ ՀՀ և ՌԴ քարտուղարները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Գրիգորյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է դեռ մայիսից Հայաստանի սուվերեն տարածքի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։«Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում անընդունելի է։ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը: Հայաստանի կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին, որը կբերի կայուն խաղաղություն և զարգացման հնարավորություն Հարավային Կովկասի տարածաշրջան՝ այս ճանապարհին կարևորելով բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը», – ասել է Գրիգորյանը։ՀԱՊԿ–ի ԱԳՆ և ՊՆ ղեկավարների խորհուրդների հաջորդ նիստը կկայանա Հայաստանում. ԶասՆիկոլայ Պատրուշևը նույնպես կարևորել է ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը` ընդգծելով, որ վերջինս հնարավորություն կտա ապահովել տարածաշրջանում կայուն խաղաղություն:Զրույցի առանցքային հարցերից մեկը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն էր: Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր ռազմագերիները, պատանդները և պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն հայրենիք։Նիկոլայ Պատրուշևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում կարևորել է Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:Գրիգորյանը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ ՌԴ և ՀՀ տարբեր պաշտոնյաների հանդիպումների նման հաճախականությունը վկայում է ինչպես երկու երկրների անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև փոխգործակցության խորացման, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգային ոլորտում հարաբերությունների զարգացման փոխադարձ հետաքրքրվածության մասին:
https://arm.sputniknews.ru/20210915/odanavi-ansarqutjan-pattsharvov-ararat-mirzvojany-chi-karvoghacel-meknel-dushanbe-33294348.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0f/33296005_103:0:1303:900_1920x0_80_0_0_58a4ce903d20b34313d1901cad5fe51c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), արմեն գրիգորյան, գերի, նիկոլայ պատրուշև
հայաստան, ադրբեջան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), արմեն գրիգորյան, գերի, նիկոլայ պատրուշև
Հուսանք, որ ռուսական կողմի ջանքերով գերիները կվերադառնան. Գրիգորյանը հանդիպել է Պատրուշևին
17:17 15.09.2021 (Թարմացված է: 17:49 15.09.2021) Նիկոլայ Պատրուշևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում կարևորեց Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի շրջանակում կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԽ
Facebook-ի էջը։
Նշվում է, որ ՀՀ և ՌԴ քարտուղարները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Գրիգորյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է դեռ մայիսից Հայաստանի սուվերեն տարածքի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։
15 սեպտեմբերի 2021, 16:51
«Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում անընդունելի է։ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը: Հայաստանի կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին, որը կբերի կայուն խաղաղություն և զարգացման հնարավորություն Հարավային Կովկասի տարածաշրջան՝ այս ճանապարհին կարևորելով բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը», – ասել է Գրիգորյանը։
Նիկոլայ Պատրուշևը նույնպես կարևորել է ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը` ընդգծելով, որ վերջինս հնարավորություն կտա ապահովել տարածաշրջանում կայուն խաղաղություն:
Զրույցի առանցքային հարցերից մեկը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն էր: Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր ռազմագերիները, պատանդները և պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն հայրենիք։
«Մինչդեռ ադրբեջանական կողմը մինչ օրս չի կատարում իր այդ պարտավորությունն ամբողջությամբ։ Մենք հույս ունենք, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա բոլոր հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձը հայրենիք», – ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը։
Նիկոլայ Պատրուշևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում կարևորել է Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:
Գրիգորյանը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ ՌԴ և ՀՀ տարբեր պաշտոնյաների հանդիպումների նման հաճախականությունը վկայում է ինչպես երկու երկրների անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև փոխգործակցության խորացման, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգային ոլորտում հարաբերությունների զարգացման փոխադարձ հետաքրքրվածության մասին: