https://armeniasputnik.am/20210915/ishkhanutjuny-pvordzum-e-chezvoqacnel-charchjanin-isk-inch-kap-uni-vitali-balasanjany-33275563.html
Իշխանությունը փորձում է չեզոքացնել Չարչյանին. իսկ ի՞նչ կապ ունի Վիտալի Բալասանյանը
Իշխանությունը փորձում է չեզոքացնել Չարչյանին. իսկ ի՞նչ կապ ունի Վիտալի Բալասանյանը
"Ժողովուրդ" օրաթերթն այս հարցի շուրջ փորձել է կապ հաստատել ոչ միայն Վիտալի Բալասանյանի, այլ նաև Չարչյանի փաստաբանի հետ։ Երկուսից մեկի հետ է հաջողվել զրուցել։ 15.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-15T09:28+0400
2021-09-15T09:28+0400
2021-09-15T13:39+0400
արցախ
հայաստան
վիտալի բալասանյան
իշխանություն
«հայաստան» դաշինք
արմեն չարչյան
էրիկ ալեքսանյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/07/27461926_0:0:1280:721_1920x0_80_0_0_32999af1c1a92c78ed189f602a3e55c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik․ Իշխանությունն ամեն կերպ ցանկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը «լուծարել»: Նպատակ է դրված, որ խմբակցության այն պատգամավորները, որոնք այս պահին կալանքի տակ են գտնվում, հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատներից ու դուրս գան քաղաքականությունից: Այս մասին հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։«Ժողովուրդի» տեղեկություններով` այժմ իշխությունը լծված է բժիշկ Արմեն Չարչյանին «չեզոքացնելու» ու նրան քաղաքականությունից հեռացնելու գործին: Նշենք, որ թեև Չարչյանի առողջական վիճակը ծայրահեղ վատ է, բայց նա պահվում է կալանքի տակ:«Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ օրերս անգամ բանագնաց են ուղարկել հիվանդանոց՝ Չարչյանի մոտ, որ նրան համոզեն դուրս գալ քաղաքականությունից: Մեր աղբյուրները փոխանցում են, և դա տարօրինակ է, որ բանագնացը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը»,–գրում է թերթը:Վերջինս Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը: Չարչյանը, սակայն, կտրականապես մերժել է:«Մենք երեք օր շարունակ փորձում ենք այս հարցի շուրջ զրուցել Վիտալի Բալասանյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում»,–գրում է «Ժողովուրդը»:Թերթը փորձել է այս հարցի հետ կապված զրուցել նաև Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Բալասանյանն այցելել է Չարչյանին:Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
https://armeniasputnik.am/20210620/gortsy-vory-karvele-im-dem-puchike-armen-charchyan-28003276.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/07/27461926_100:0:1236:852_1920x0_80_0_0_2003962bf423445afe6f55195e7a4e23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, հայաստան, վիտալի բալասանյան, իշխանություն, «հայաստան» դաշինք, արմեն չարչյան, էրիկ ալեքսանյան
արցախ, հայաստան, վիտալի բալասանյան, իշխանություն, «հայաստան» դաշինք, արմեն չարչյան, էրիկ ալեքսանյան
Իշխանությունը փորձում է չեզոքացնել Չարչյանին. իսկ ի՞նչ կապ ունի Վիտալի Բալասանյանը
09:28 15.09.2021 (Թարմացված է: 13:39 15.09.2021) "Ժողովուրդ" օրաթերթն այս հարցի շուրջ փորձել է կապ հաստատել ոչ միայն Վիտալի Բալասանյանի, այլ նաև Չարչյանի փաստաբանի հետ։ Երկուսից մեկի հետ է հաջողվել զրուցել։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik․ Իշխանությունն ամեն կերպ ցանկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը «լուծարել»: Նպատակ է դրված, որ խմբակցության այն պատգամավորները, որոնք այս պահին կալանքի տակ են գտնվում, հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատներից ու դուրս գան քաղաքականությունից: Այս մասին հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։
«Ժողովուրդի» տեղեկություններով` այժմ իշխությունը լծված է բժիշկ Արմեն Չարչյանին «չեզոքացնելու» ու նրան քաղաքականությունից հեռացնելու գործին: Նշենք, որ թեև Չարչյանի առողջական վիճակը ծայրահեղ վատ է, բայց նա պահվում է կալանքի տակ:
«Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ օրերս անգամ բանագնաց են ուղարկել հիվանդանոց՝ Չարչյանի մոտ, որ նրան համոզեն դուրս գալ քաղաքականությունից: Մեր աղբյուրները փոխանցում են, և դա տարօրինակ է, որ բանագնացը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը»,–գրում է թերթը:
Վերջինս Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը: Չարչյանը, սակայն, կտրականապես մերժել է:
«Մենք երեք օր շարունակ փորձում ենք այս հարցի շուրջ զրուցել Վիտալի Բալասանյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում»,–գրում է «Ժողովուրդը»:
Թերթը փորձել է այս հարցի հետ կապված զրուցել նաև Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Բալասանյանն այցելել է Չարչյանին:
"Ես նման տեղեկություններ չունեմ։ Պարոն Չարչյանի հետ ամեն օր եմ հանդիպում, բայց ինքն ինձ նման տեղեկություն չի փոխանցել: Ասեմ ավելին՝ պարոն Չարչյանին իմանալով՝ նա ինչ-որ բանի դիմաց ինչ-որ գործողությունների չէր գնա, բայց ես այլ տեղեկություններ չունեմ",- ասել է փաստաբանը:
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը
Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական
հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց
ազատ արձակվեց։