00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Մենք երբեք չենք եղել ժողովրդավարության առաջին գծում. իրավապաշտպան

«Ժողովրդավարության առումով մենք ձախողման փուլում ենք». Հարությունյան
Բաժանորդագրվել
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ–ում ժողովրդավարության ներկա մակարդակին և այդ համատեքստում վերջին երեք տարիներին արձանագրված բացթողումներին։
2018 թվականին ակնկալիքները մեծ էին, գրեթե բոլորը ոգևորված մտածում էին, որ կտրվում են ծանր ու անընդունելի անցյալից, որ շարժվելու են առաջ, բայց պարզվեց, որ փոփոխության ալիքի վրա իշխանության եկած ուժը բոլորովին էլ հեղափոխական ծրագրեր չուներ։
Նպատակը միայն իշխանության գալն էր, ուստի նպատակին հասնելուց հետո հրաժարվեց հրապարակում հայտարարած հեղափոխական կարգախոսներից ու ծրագրերից, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
«Արմեն Չարչյանի կալանքը խոշտանգում է». Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային կառույցներին
«Ասել, որ 2018 թվականին հաջորդած իրադարձությունները հեղափոխական էին և կար առաջընթաց, իհարկե սխալ կլինի։ Եթե ժողովրդավարություն ասելով` նկատի ունենք մոլորված ընտրողի ընտրությունը, որի արդյունքում 44-օրյա պատերազմում պարտություն կրած և պատերազմ հրահրած ուժը նորից իշխանության է գալիս, դա մի բան է, բայց եթե խոսում ենք քաղաքացու ընտրության մասին, ով գիտի իր պատասխանատվությունը, պետականության արժեքը, դա բոլորովին այլ բան է։ Այսօր, ցավոք, գործ ունենք մոլորված ընտրողի ընտրության հետ, որի արդյունքում իշխանության եկան մարդիկ, որոնք չունեն երկրի փրկության ծրագիր, տարված են իշխանությունն ամեն գնով պահելու ձգտմամբ, հետևաբար դա որևէ կերպ ժողովրդավարություն անվանել հնարավոր չէ»,– նշեց իրավապաշտպանը։
Հարությունյանի կարծիքով` հասարակության և իշխանությունների միջև անցած երեսուն տարիներին ուղիղ կապ չի եղել, մինչդեռ հատկապես իշխող քաղաքական ուժն իշխանության եկավ հեղափոխական ալիքի վրա և ժողովրդի ուսերին, այդ առումով մենք երբեք չենք եղել ժողովրդավարության առաջին գծում։ Ըստ նրա` մի բան է այն, ինչ տեսնում են իշխանության ներկայացուցիչներն իրենց աշխատասենյակների պատուհաններից, բոլորովին այլ բան է իրականությունը. այն իշխանությունը, որն իր առջև չի դրել պետականության լինելիության հարցը, միանգամայն վտանգավոր է։
Խիստ դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Աննա Մկրտչյանի հանդեպ ԱԺ-ում կատարվածի մասին
Իրավապաշտպանի գնահատմամբ` ժողովրդավարությունը դրսից ներմուծել հնարավոր չէ, և այդ կերպ ժողովրդավար չեն դառնում, ներդրված ժողովրդավարությունները որպես կանոն չեն գործում, մինչդեռ ժողովրդավարությունը պետք է ներսում կերտել, որովհետև դա նախևառաջ ապրելակերպ է։ Հարությունյանի խոսքով` ՀՀ քաղաքացիները շատ լավ պատկերացնում են ժողովրդավարության իմաստը, որի համար պայքարել են տարիներ շարունակ, հետամուտ են եղել իրենց իրավունքների պաշտպանությանը` հասնելով որոշակի արդյունքի, բայց միշտ չէ, որ հաջողություններն ավարտին են հասցվել, և հիմա նույնպես ձախողման փուլում ենք։
Նշենք, որ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը A/62/7 բանաձևով 2007 թվականին խրախուսեց աշխարհի կառավարություններին, որպեսզի նրանք ամրապնդեն ժողովրդավարության խթանմանն ու ամրապնդմանն ուղղված ազգային ծրագրերը և որոշեց ամեն տարի սեպտեմբերի 15-ը նշել որպես Ժողովրդավարության միջազգային օր:
Լրահոս
0