Մտքերի հայկական գագաթնաժողովը ՌԴ–ում անցկացնելու հարցն են քննարկել Սարգսյանը և Շվիդկոյը

© Photo : official site of the President of RAПрезидент Армен Саркисян принял специального представителя Президента РФ по международному культурному сотрудничеству и экс-министра культуры РФ Михаила Швыдкого (15 сентября 2021). Еревaн
Президент Армен Саркисян принял специального представителя Президента РФ по международному культурному сотрудничеству и экс-министра культуры РФ Михаила Швыдкого (15 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահն ու Շվիդկոյն անդրադարձել են մշակութային, գիտակրթական ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների առավել սերտացման հարցին։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. «Մտքերի հայկական գագաթնաժողովը» ՌԴ–ում անցկացնելու հարցն են քննարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, տեղեկանում ենք նախագահականի պաշտոնական կայքից։
Սարգսյանը նշել է, որ գալիք տարի Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը, իսկ այս տարի հոկտեմբերին Դիլիջանում անցկացվելու է «Մտքերի հայկական գագաթնաժողովը»։
«Հայաստանում առաջիկայում նախատեսված բոլոր միջոցառումներին և քննարկումներին ակնկալվում է նաև ռուսաստանցի գործընկերների ակտիվ ներգրավվածությունը, որոնցից շատերի հետ արդեն իսկ արդյունավետ գործակցություն է ձևավորվել»,–ասել է Սարգսյանը։
ՀՀ նախագահն ու Շվիդկոյն անդրադարձել են մշակութային, գիտակրթական ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների առավել սերտացման, ինչպես նաև նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին:
Международный «Саммит мысли» (Summit of Minds) под высоким патронажем президента Армена Саркисяна (8 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի «Մտքերի գագաթնաժողովը»
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նույնպես ընդունել էր Միխայիլ Շվիդկոյին։
Լրահոս
0