Պարեկային ծառայության ավտոմեքենան ընկել է փոսը. բնակիչները սպառնում են փակել ճանապարհը

© Sputnik / Andranik GhazaryanՊարեկապահակային ծառայության ավտոմեքենա
Պարեկապահակային ծառայության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կիլիկիա թաղամասի բնակիչներն ասել են, որ պատրաստվում են Իսակովի պողոտայի հսկա փոսը լցնել քաղաքապետի ու թաղապետի նկարներով:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի երթևեկելի հատվածում ընկել է փոսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com կայքը, հսկայական փոսն արդեն մի քանի օր է՝ պատուհաս է դարձել վարորդների համար։
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
«ՊՊԾ պետը հանցագործություն է կատարել». Մինասյանն ասում է՝ հարվածել են ճակատին ու ոտքերին
Ըստ կայքի, Պարեկային ծառայության Երևանի գնդի աշխատակիցը ծառայողական ավտոմեքենայով ընկել է դրա մեջ, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, առաջ ընթացել, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու բախվել պատին:
Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Կիլիկիա թաղամասի բնակիչները հայտնել են, որ պատրաստվում են փակել ճանապարհը, իսկ փոսը լցնել քաղաքապետի և վարչական շրջանի ղեկավարի նկարներով:
Լրահոս
0