Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Փաստաբանները վիճարկելու են Անահիտ Ավանեսյանի հրամանը Վարչական դատարանում. Զոհրաբյան

«Եթե քաղաքացուն պարտադրում են պատվաստվել, դա հակասահմանադրական է». Արա Զոհրաբյան
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հոկտեմբերից 1-ից COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման թեմային։
Եթե վարակի փոխանցումը չի կանխվում պատվաստանյութերով, ապա նշանակում է, որ հանրային առողջության պահանջի անվան տակ մարդուն պատվաստվել ստիպելը չի աշխատում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Մեզ պետք է տան մի կարևոր հարցի պատասխան` արդյո՞ք պատվաստված մարդը վարակ ընդունող և փոխանցող չէ։ Եթե պատվաստանյութը փակեր վարակի այդ շղթան, ապա այստեղ կարելի էր խոսել հանրային առողջության մասին, բայց առողջապահության նախարարության կանոնակարգումներից իսկ երևում է, որ պատվաստված մարդը նույնպես կարող է վարակվել կամ վարակել, որովհետև նրան նույնպես ստիպում են դիմակ դնել»,– նշեց Զոհրաբյանը։
Բազմաթիվ երկրներ նույն միջոցառումներն են կիրառում. Ավանեսյանը` պատվաստման պահանջի մասին
Նրա կարծիքով`մարդիկ իրենք պետք է որոշեն պատվաստվել, թե ոչ, և դա պետք է լինի նրանց գիտակցված որոշումը, նրանց չպետք է պարտադրեն, պետք է հարգեն նաև նրանց որոշումը, ովքեր գնում են պատվաստման։ Եթե պատվաստման դեպքում վարակի աղբյուրը չի վերանում, ապա նշանակում է, որ կորում է ստիպելու տրամաբանությունը։
«Եթե քաղաքացուն պարտադրում են պատվաստվել, դա հակասահմանադրական է, ցանկացած դեղանյութ կամ պատվաստանյութ անցնում է նախակլինիկական փորձարկումներ, հետազոտությունների ընդգրկուն եռափուլ և դրանից հետո նոր մարդկանց են ներարկում։ Պատվաստանյութերն ունեն կարճաժամկետ ու երկարաժամկետ հետևանքներ, որոնց մասին դեռ որևէ բան հայտնի չէ»,– ասաց նա։
Անահիտ Ավանեսյանը պատասխանել է պատվաստումն ու ՊՇՌ թեստերը մերժողներին
Զոհրաբյանի հավաստմամբ` փաստաբանները վիճարկելու են առողջապահության նախարարի հրամանը վարչական դատարանում` խնդրելով կասեցնել հրամանի գործողությունը, իսկ եթե արդյունք չլինի, ապա կձևավորվեն անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող մասնագիտական խմբեր, որոնք կպաշտպանեն քաղաքացիներին։
Եթե նրանց հեռացնեն աշխատանքից, ապա նրանց իրավունքների պաշտպանության հայցով կդիմեն դատարան և եթե նրանց նկատմամբ կիրառվի վարչական տույժ, ապա վարչական մարմինների տույժերը նույնպես կվիճարկվեն դատական կարգով։
Իտալիայում չեն բացառում, որ COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն` ս.թ. հոկտեմբերի 1-ից ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։ Նախարարի այս որոշումը բուռն քննարկման թեմա է դարձել հանրության շրջանում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն