00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեպտեմբերի 21-ի միջոցառումից հետո ոչ ոք վիրավորված չի լինելու. Վահագն Խաչատուրյան

© Sputnik / Aram Nersesyan Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը կառավարության նիստի ժամանակ (6 օգոստոսի 2021թ). Երևան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը կառավարության նիստի ժամանակ (6 օգոստոսի 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Բաժանորդագրվել
Համացանցում տարածված տեսանյութը` անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման տեխնիկան թուրքական պետհամարանիշներով բեռնատարներով Հանրապետության հրապարակ բերելու մասին, նախարարը չի տեսել ու այդ մասին տեղեկացավ Sputnik Արմենիայի լրագրողից։ Բայց չհրաժարվեց մեկնաբանել։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի անկախության 30-ամյակի միջոցառումից հետո ոչ ոք վիրավորված չի լինելու։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը` պատասխանելով սեպտեմբերի 21-ի միջոցառման մասին հարցին։
Գեղամ Նազարյան - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
«Եթե երգեն, կկանգնեն մեր տղերքի արյան վրա». ԱԺ պատգամավորը` «գունագեղ» միջոցառման մասին
«Պետական տոն է, և ոչ ոք իրավունք չունի այդ միջոցառումը չանել։ Այլ հարց է, թե ինչպես ենք այն նշում։ Եվ ես համոզված եմ, որ մեր կառավարությունն արժանի ձևով է դա նշելու, և համոզված եմ, որ այդ միջոցառումից հետո ոչ ոք վիրավորված չի լինելու, համոզված եմ, որ այդ միջոցառումից հետո բոլորը, ընդհակառակը` գնահատելու են կառավարության քայլը` սեպտեմբերի 21-ը` որպես անկախության օր, որպես նոր հանրապետության տոն իսկապես պետք է նշվի»,– ասաց Խաչատուրյանը։
Ըստ նրա՝ «տոն» բառն այսօր այլ երանգ է ձեռք բերել, ու դա շատ լավ գիտակցում են նաև կառավարությունում։
«Մենք էլ ՀՀ քաղաքացիներ ենք, ու ամեն մեկս մեր կորուստն ունեցել ենք այս պատերազմում»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է համացանցում տարածված տեսանյութին` անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման տեխնիկան թուրքական պետհամարանիշներով բեռնատարներով Հանրապետության հրապարակ բերելուն, նախարարը հայտնեց, որ տեսանյութը չի տեսել ու այդ մասին տեղեկացավ միայն հիմա` Sputnik Արմենիայի լրագրողից։
Զոհվածի հարազատին ոստիկանություն տարան. բողոքում էր, որ համերգ է լինելու
«Չգիտեմ՝ ինչ հանգամանքներում է եղել, միգուցե այդ սարքավորումները, որոնք պետք է բերվեին, ավելի մատչելի են եղել այնտեղ, այնտեղից են բերել, այնտեղից էլ թուրքական համարներով են եկել։ Չէի ուզենա, որ այդպես ցավոտ ընդունենք։ Հանրության զգացմունքները հասկանում եմ։ Բայց մի ուրիշ ճշմարտություն էլ կա, որ բոլորիս է վերաբերում, ինձ էլ։ Երբ որ մեզ հարմար է լինում թուրքական արտադրանք օգտագործել շինարարության մեջ կամ կենցաղային ինչ–որ նպատակներով, մենք օգտագործում ենք»,– ասաց Խաչատուրյանը` հավելելով, որ այսօր Հայաստանը պետք է կարողանա այնպիսի որակյալ արտադրանք ստեղծել, որից հետո հայ սպառողը կմոռանա թուրքականի մասին։
Նրա խոսքով, նման փորձ արդեն կա` հրուշակեղենի, տեքստիլ արտադրության մեջ։
Հիշեցնենք, որ համերգի անցկացումը և դրա վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն», բուռն քննարկման թեմա է դարձել։ Զոհված զինծառայողների հարազատները ֆլեշմոբ են սկսել սոցցանցերում` բոյկոտելով միջոցառումը։
Լրահոս
0