https://armeniasputnik.am/20210915/stugel-en-bac-tvoghel-adrbejancinern-arden-naev-haj-varvordneri-bernatarnern-en-stugum-33299184.html
Ստուգել են, բաց թողել. ադրբեջանցիներն արդեն նաև հայ վարորդների բեռնատարներն են ստուգում
Ստուգել են, բաց թողել. ադրբեջանցիներն արդեն նաև հայ վարորդների բեռնատարներն են ստուգում
Գորիսի փոխհամայնքապետ Կարո Քոչարյանի կարծիքով` ինչ-որ ժամանակ անց Գորիս-Որոտան ճանապարհով հնարավոր չի լինի երթևեկել։ 15.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-15T18:02+0400
2021-09-15T18:02+0400
2021-09-15T19:23+0400
կապան
ճանապարհ
ադրբեջանցի
գորիս
ռադիո
ռադիո
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0f/33299147_0:127:1000:690_1920x0_80_0_0_43158e4070f25c5773e56505a896096b.jpg
Ստուգել են` բաց թողել. ադրբեջանցիներն արդեն նաև հայ վարորդների բեռնատարներն են ստուգում
Ստուգել են` բաց թողել. ադրբեջանցիներն արդեն նաև հայ վարորդների բեռնատարներն են ստուգում
Գորիս-Որոտան ճանապարհահատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետում ադրբեջանցիներն արդեն նաև հայ վարորդների փաստաթղթերն ու բեռներն են ստուգում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Կարո Քոչարյանը։«Երեկ 3 վարորդներից այդպիսի ահանզանգ եմ ստացել։ Նրանց ստուգել են` բաց թողել։ Պատճառ չեն ասել»,- ասաց նա։Քոչարյանը խնդրի մասին ահազանգել է մարզպետարան, ՄԻՊ գրասենյակ։ ՄԻՊ աշխատակիցներն արդեն այցելել են Սյունիքի մարզ, բայց Քոչարյանի հետ դեռևս չեն հանդիպել։«Մեր չորս կողմը թուրք է, մեր ձեռքն էլ` մենակ կոպալներ». ի՞նչ են պատմում Որոտանի բնակիչներըՓոխհամայնքապետը մտավախությունի ունի, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Մ2 Գորիս-Որոտան միջպետական ճանապարհահատվածով երթևեկությունը կարճ ժամանակ անց կդադարեցվի։«Հավանական է, որ այդ ճանապարհը կկորցնենք։ Իսկ Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը դեռ կառուցվում է»,- նշեց նա։Թե որքանով է Տաթև-Աղվանի ճանապարհը հարմար բեռնատարների համար՝ Քոչարյանը դժվարանում է պատասխանել։ Ասում է` պատերազմը, իշխանություններն այնպիսի մի հանգրվանի են հասցրել, որ մենք ամեն ինչի հետ հարմարվենք, ուր մնաց`ճանապարհի հարմարության մասին խոսենք։ Մինչդեռ Սյունիքը շրջափակած թշնամին ճանապարհներն է նորոգում, տեղակայման վայրերն ամրակայում։Ադրբեջանում հաստատեցին` Գորիս–Կապան ճանապարհից իրանցի վարորդներ են ձերբակալել«Ինքներս ենք հարմարվում ամեն ինչին։ Կռիվը, պետությունը մեզ հասցրեց այս օրին։ Մենք էլ ոչինչ չենք անում։ Լավ բան չենք սպասում։ Եթե հակառակորդը պատրաստվում է, տեղակայվում է ամենալավ ձևով, իսկ մենք ընդհանրհապես ոչինչ չենք ձեռնարկում, ոչինչ չենք անում, մեր զինվորների համար չենք մտածում, մեր ճանապարհները չենք բարեկարգում, դա ինչ է նշանակում` հարմարվում ենք հակառակորդի ասածներին»,- եզրափակեց Քոչարյանը։Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։
կապան
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0f/33299147_59:0:1000:706_1920x0_80_0_0_6ec4e04f63bf0029ee8d63a7a55bb18a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կապան, ճանապարհ, ադրբեջանցի, գորիս, аудио, ռադիո
կապան, ճանապարհ, ադրբեջանցի, գորիս, аудио, ռադիո
Ստուգել են, բաց թողել. ադրբեջանցիներն արդեն նաև հայ վարորդների բեռնատարներն են ստուգում
18:02 15.09.2021 (Թարմացված է: 19:23 15.09.2021) Գորիսի փոխհամայնքապետ Կարո Քոչարյանի կարծիքով` ինչ-որ ժամանակ անց Գորիս-Որոտան ճանապարհով հնարավոր չի լինի երթևեկել։
Գորիս-Որոտան ճանապարհահատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետում ադրբեջանցիներն արդեն նաև հայ վարորդների փաստաթղթերն ու բեռներն են ստուգում։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Կարո Քոչարյանը։
«Երեկ 3 վարորդներից այդպիսի ահանզանգ եմ ստացել։ Նրանց ստուգել են` բաց թողել։ Պատճառ չեն ասել»,- ասաց նա։
Քոչարյանը խնդրի մասին ահազանգել է մարզպետարան, ՄԻՊ գրասենյակ։ ՄԻՊ աշխատակիցներն արդեն այցելել են Սյունիքի մարզ, բայց Քոչարյանի հետ դեռևս չեն հանդիպել։
Փոխհամայնքապետը մտավախությունի ունի, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Մ2 Գորիս-Որոտան միջպետական ճանապարհահատվածով երթևեկությունը կարճ ժամանակ անց կդադարեցվի։
«Հավանական է, որ այդ ճանապարհը կկորցնենք։ Իսկ Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը դեռ կառուցվում է»,- նշեց նա։
Թե որքանով է Տաթև-Աղվանի ճանապարհը հարմար բեռնատարների համար՝ Քոչարյանը դժվարանում է պատասխանել։ Ասում է` պատերազմը, իշխանություններն այնպիսի մի հանգրվանի են հասցրել, որ մենք ամեն ինչի հետ հարմարվենք, ուր մնաց`ճանապարհի հարմարության մասին խոսենք։ Մինչդեռ Սյունիքը շրջափակած թշնամին ճանապարհներն է նորոգում, տեղակայման վայրերն ամրակայում։
«Ինքներս ենք հարմարվում ամեն ինչին։ Կռիվը, պետությունը մեզ հասցրեց այս օրին։ Մենք էլ ոչինչ չենք անում։ Լավ բան չենք սպասում։ Եթե հակառակորդը պատրաստվում է, տեղակայվում է ամենալավ ձևով, իսկ մենք ընդհանրհապես ոչինչ չենք ձեռնարկում, ոչինչ չենք անում, մեր զինվորների համար չենք մտածում, մեր ճանապարհները չենք բարեկարգում, դա ինչ է նշանակում` հարմարվում ենք հակառակորդի ասածներին»,- եզրափակեց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները
ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։