Թաթոյանը և այլ ՄԻՊ-եր որպես փորձագետ կմասնակցեն ՌԴ-ում կայանալիք ընտրություններին

© Sputnik / Nelli Danielyan ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու ՌԴ ՄԻՊ Տատյանա Մոսկալկովան. արխիվային լուսանկար
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու ՌԴ ՄԻՊ Տատյանա Մոսկալկովան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
ՌԴ ՄԻՊ-ը մշտապես կուղեկցի մարդու իրավունքների պաշտպաններին, որպեսզի նրանք կարողանան այցելել առավելագույն թվով ընտրատեղամասեր և ծանոթանալ բոլոր տեխնոլոգիաներին:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. 10 օմբուդսմաններ, այդ թվում նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և Օմբուդսմանների միջազգային ասոցիացիաների ղեկավարները կժամանեն Ռուսաստան՝ Պետդումայի ընտրություններին որպես փորձագետ մասնակցելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ութ պետությունների, այդ թվում ՝ Նիդեռլանդների և Հունգարիայի օմբուդսմենները քվեարկության ընթացքում կայցելեն ՌԴ, որպեսզի ծանոթանան ընտրական գործընթացի նորամուծություններին, ինչպես նաև հանդես գան որպես փորձագետներ:
Официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
Փաստացիորեն հաստատվել է, որ ԱՄՆ–ն միջամտում է ՌԴ ընտրություններին. Զախարովա
«Մեր երկիր կժամանեն իմ կողմից հրավիրված արտասահմանյան օմբուդսմաններ, որոնք հանդես կգան որպես փորձագետներ։ Այդ թվում ՝ Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղարը։ Նման պրակտիկա առաջին անգամ է կիրառվում։ Մեզ համար շատ կարևոր է նրանց ցույց տալ ընտրական մեր տեխնոլոգիաները, փորձի փոխանակում կատարել», - լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի ՄԻՊ հարցերով լիազոր Տատյանա Մոսկալկովան։
Նա նշել է, որ ՌԴ կժամանեն Հայաստանի, Ավստրիայի, Բուլղարիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ղազախստանի, Ղրղզստանի ու մի շարք այլ պետությունների օմբուդսմանները:
ՀՀ-ից որոշ պատգամավորներ դիտորդական առաքելություն կիրականացնեն Պետդումայի ընտրություններին
Մոսկալկովան մշտապես կուղեկցի մարդու իրավունքների պաշտպաններին, որպեսզի նրանք կարողանան այցելել առավելագույն թվով ընտրատարածքներ և ծանոթանալ բոլոր տեխնոլոգիաներին:
Պետդումայի ընտրությունները կկայանան տեղի սեպտեմբերի 17-19-ը: Պետդուման ընտրվում է հինգ տարով խառը ընտրական համակարգով` 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 225 – ը՝ մեծամասնական համակարգով:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն