00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թողեք, թողեք մի անգամ էլ սիրտակի պարեն հունական կղզիներում

© Photo : Unsplash / jennvmyОтель на Мальдивах
Отель на Мальдивах - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մենք շատ ենք սիրում մեր բարձրագույն ղեկավարներին և հանուն այդ սիրո լիովին պատրաստ ենք շատ բան ներել նրանց։
Զգուշացե′ք թանկ ռեստորաններից. կարող եք զրկվել բարձր պաշտոնից, բայց ոչ՝ Հայաստանում
​Հեռու չգնանք՝ հենց մի քանի օր առաջ ինտերնետում գեղեցիկ տեսանյութ հրապարակվեց, որում երևում է, թե ինչպիսի վարպետությամբ է Հայաստանի խորհրդարանի խոսնակը ընկերների ու գործընկերների հետ պարում ինչ-որ ռեստորանում։ Ասում են՝ ուրախ հավաքը կայացել է ոչ թե Հայաստանում, այլ՝ հունական կղզիներից մեկում։ Հարցը նույնիսկ պառլամենտական դահլիճում բարձրացվեց՝ մի՞թե պարելու ժամանակն է հիմա, երբ կորոնավիրուսը մարդկային կյանքեր է խլում, իսկ ադրբեջանական զինվորները սկսել են նույնիսկ իրանական բեռնատարների վարորդներից փող պահանջել այն ճանապարհով անցնելու համար, որով տասնամյակներ շարունակ երթևեկել են հայաստանյան ավտոմեքենաները։
Մասնավոր կյանքին վերաբերող ստերը չեմ մեկնաբանում. Սիմոնյանը` Հունաստանի տեսանյութի մասին
Բացատրությունն այսպիսին էր՝ այս ողջ նյութը «դեղին մամուլի» սարքածն է։ Մենք էլ սկզբից վրդովվեցինք, բայց ի վերջո վարվեցինք այնպես, ինչպես վաղուց արդեն սովոր ենք. «Դե լավ էլի, ի՜նչ եք ճանճին փիղ ներկայացնում՝ նույնիսկ եթե քեֆ են արել և այս ամենն իրոք համապատասխանում է իրականությանը։Թող մի քիչ էլ ուրախանան տղերքը։ Դուք ի՞նչ է՝ ռեստորան չե՞ք գնում»։ Սրանով էլ ամեն ինչ ավարտվեց։
​Արևաշող ու հայաշատ Կալիֆորնիայում այսօր մարդիկ գնում են հանրաքվեի՝ որոշելու՝ իր պաշտոնում թողնե՞լ նահանգապետ Գևին Նյուսոմին։ Լավ, ի′նչ է արել այդ խեղճ մարդը։ Հիմա որ ասեմ, պարզապես չեք հավատա՝ ճիշտ մեր պառլամենտի խոսնակի նման ընդամենը ընկերների հետ գնացել և, ինչպես ասում են՝ մի կտոր հաց է կերել Կալիֆորնիայի ռեստորաններից մեկում։ Ասում են՝ ամենաթանկ ռեստորաններից մեկն է եղել, բայց դե, կներե′ք, Կալիֆորնիան շատ հարուստ նահանգ է, նահանգապետն էլ տարեկան ստանում է 175 հազար դոլար աշխատավարձ։ Ի՜նչ լանգուստ ու տրյուֆել, այդքան աշխատավարձ ստացող մարդը կարող է Հռենոսի աջ ափին 1947 թվականի բերքից քամած «Շատո Շևալ Բլան» գինի պատվիրել։
Спутниковый снимок лесных пожаров в Калифорнии - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2015
Հյուսիսային Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ծխի ամպ է հայտնվել
​Հայտնի երգչի ժողովրդական դարձած ստեղծագործությունից հաստատ գիտեք, թե ինչու են Լոս Անջելեսում խոսում հայերեն։ Այո, շատ ճիշտ եք, «որովհետև Լոսի կեսը հայեր են»։ Արմավենիների շվաքում մանղալները շարած մեր հայրենակիցները հաստատ նահանգապետին կներեին, ինչպես մեծահոգաբար ներեցին մեր Ազգային ժողովի նախագահին. «Դե լավ, էլի′, թողե′ք տղերքն ըմբոշխնեն արդար քրտինքով վաստակածը»։ Բայց Կալիֆորնիայի ընտրողների գերակշիռ մասը հո հայեր չե՞ն։ Մեծամասնությունը մտածեց. «Ախր, սա իսկական խայտառակություն է»։ Ու պահանջեց հանրաքվե՝ նահանգապետի արածին համապատասխան գնահատական տալու համար։
​Առաջին հայացքից թվում է, թե մի առանձնապես բան չի պատահել։ Այսօրվա հանրաքվեում մեկին կհանեն, մեկ ուրիշին նահանգապետ կընտրեն։ Թեկնածուների պակաս չկա՝ նահանգապետի պաշտոնին հավակնում է մոտ 50 հոգի, նույնիսկ՝ Քեյթլին Ջեները։ Այո′, այո′, Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ օլիմպիական չեմպիոն, նույնպես ուզում է նահանգապետ դառնալ։ Է′հ, փոխվում են ժամանակները. 80-ականներին նահանգապետը հայտնի հայ գործիչ , նահանգային սենատոր և դատախազ Ջորջ Դոքմեջյանն էր, հիմա դեպի այդ տեղն է ձգտում ռեալիթի շոուի մասնակիցը։ Բայց էստեղ շատ ավելի լուրջ՝ քաղաքական, հարց կա։ Եվ խնդիրն այն չէ, որ Կալիֆորնիան այնքան հզոր է, որ եթե լիներ առանձին երկիր, աշխարհում 6-րդ պետությունը կլիներ։ Այս նահանգի ղեկավարի փոփոխությունը կարող է փոխել քաղաքական քարտեզը ողջ Ամերիկայում։ Բա հո իզո՞ւր չէր նախագահ Ջո Բայդենը այսօրվա հանրաքվեի նախօրեին Կալիֆորնիա գնացել։
Լոս Անջելեսի ոստիկանները 16 տոննա մարիխուանա են առգրավել․ թմրավաճառների թվում հայեր կան
​Տեսեք։ Ամերիկայում երկու տարին մեկ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում։ Եթե երկու գլխավոր կուսակցություններից մեկը լուրջ խնդիր է ունենում, նրա պատգամավորների թիվը կարող է նվազել մի քանի տասնյակով։ Իսկ քանզի երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև տարբերությունը սովորաբար նվազագույնն է, հենց այդ մի քանի տասնյակ պատգամավորներն էլ կարող են իրենց քաղաքական ուժի օգտին որոշել ամեն ինչ Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Այսինքն՝ Սենատը հանրապետական էր, կդառնա դեմոկրատական։ Կամ՝ հակառակը։ Այսպիսին կարող է լինել ընկերների հետ ամենաթանկ ռեստորանն այցելելու գինը։ Բայց դա՝ Ամերիկայում։ Մենք՝ ամեն ինչ ներող հայաստանցիներս, հաստատ կասենք. «Ամո′թ է՝ օր ու գիշեր տանջվում են խեղճ տղերքը, թողեք մի անգամ էլ սիրտակի պարեն հունական կղզիներից մեկում»։
Լրահոս
0