00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոտ 12 մլն դրամի վնաս պետությանը. Ծակքար համայնքի ղեկավարը չարաշահել է լիազորությունները

© Photo : press office of the NSS of RAЗдание Службы Национальной Безопасности Армении
Здание Службы Национальной Безопасности Армении - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
Բաժանորդագրվել
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պետական ծրագրի շրջանակներում ծառայությունների մատուցման գործընթացում առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպք։
Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» ծրագրի շրջանակներում 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ծրագրի իրականացման կոմիտեի նախագահի` նույն համայնքի ղեկավարի և կապալառու ընկերության տնօրենի միջև կնքված պայմանագրի մանրամասներ ։

Կապալառուն պարտավորվել է 163.799.534 ՀՀ դրամ գումարով պայմանագրով սահմանված կարգով` նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել նույն համայնքում գտնվող մանկապարտեզներից մեկի շենքի վերակառուցման և հիմնանորոգման, այդ թվում՝ արևային տաք ջրամատակարարման համակարգի տեղադրման աշխատանքներ։

«Պայմանագրի շրջանակներում կապալառու կազմակերպության ղեկավար անձինք աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության ղեկավար անձանց օժանդակությամբ 2015-2017 թվականներին մանկապարտեզի շենքի վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում, մասնավորապես՝ շենքի արևային տաք ջրամատակարարման համակարգի տեղադրման ժամանակ օգտագործել են ինքնաշեն և անորակ սարքավորումներ, դետալներ, ներկայացրել, թե դրանք պիտանի են շահագործման համար։ Մինչդեռ նշված շենքի արևային համակարգը տեղադրման օրվանից ըստ նպատակային նշանակության չի գործել, որի արդյունքում փաստացի չկատարած կամ անորակ աշխատանքների դիմաց կապալառու կազմակերպությանն անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11.999.165 ՀՀ դրամ գումար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Автотрасса Горис-Капан в Сюнике - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Բավական վատ ազդակներ են հաղորդում. Սյունիքի հարցով քննարկման առաջարկը ներկայացվել է ԱԱԾ–ին
Միևնույն ժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նույն համայնքի ղեկավարը, ընդգրկված լինելով նշված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կազմում, չի կատարել իր ծառայողական պարտականությունները` չի արձանագրել պակաս ծավալով և անորակ կատարված աշխատանքների փաստը, այլ ընդհակառակը` 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կազմել, հաստատել և շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ շինարարության ավարտական ակտը, որում կեղծ տեղեկություններ են ներառել կատարված աշխատանքները նախագծային առաջադրանքին համապատասխանելու և ավարտված համարվելու վերաբերյալ։
Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարը համայնքի բյուջեից մոտ 3,5 միլիոն դրամ է յուրացրել. ՔԿ
Սա էլ հնարավորություն է տվել կապալառու կազմակերպությանը փաստացի անորակ կամ չկատարված աշխատանքների դիմաց խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝11,999,165 ՀՀ դրամը, որն էլ պետության օրինական շահերին անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ:
Լրահոս
0