https://arm.sputniknews.ru/20210916/dushanbeum-teghi-e-unecel-hajastani-varchapeti-ev-tajikstani-nakhagahi-handipumy-33315992.html
Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Տաջիկստանի նախագահի հանդիպումը
Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Տաջիկստանի նախագահի հանդիպումը
Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունից հայտնել են, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Էմոմալի Ռահմոնին։ 16.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-16T10:31+0400
2021-09-16T10:31+0400
2021-09-16T10:39+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
տաջիկստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33315489_0:0:1670:940_1920x0_80_0_0_067706f3bf952f518435dfb6ea5452e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի- Sputnik. Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստից առաջ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը կարևորել են տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, ինչը կնպաստի Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ։Հայաստանի և Տաջիկստանի ղեկավարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստի օրակարգի, ՀԱՊԿ տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների շուրջ։Նշենք, որ Դուշանբեում արդեն մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստը ։Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք է մեկնել երեկ երեկոյան:Օդանավի անսարքության պատճառով Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել ԴուշանբեՀավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրները ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները:Նշենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
https://arm.sputniknews.ru/20210915/adrbejani-gvortsvoghutjunnery-krum-en-aknhajt-sadrich-bnujt-grigvorjani-elujty-hapkum-33285479.html
տաջիկստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33315489_112:0:1596:1113_1920x0_80_0_0_b245f6838d71e2ba47a915b2368103d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), տաջիկստան
հայաստան, նիկոլ փաշինյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), տաջիկստան
Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Տաջիկստանի նախագահի հանդիպումը
10:31 16.09.2021 (Թարմացված է: 10:39 16.09.2021) ՀՀ կառավարությունից հայտնել են, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Էմոմալի Ռահմոնին։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի- Sputnik. Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստից առաջ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
15 սեպտեմբերի 2021, 13:49
Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը կարևորել են տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, ինչը կնպաստի Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ։
Հայաստանի և Տաջիկստանի ղեկավարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստի օրակարգի, ՀԱՊԿ տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների շուրջ։
Նշենք, որ Դուշանբեում արդեն
մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստը ։
Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք է մեկնել երեկ երեկոյան:
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրները ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները:
Նշենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: