00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստիպված ենք արել, որ մեզ մարդ համարեն. բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը

© Photo : YouTube / Screenshot / NEWS AMПотасовка между участниками протеста и полицией на автотрассе Сотк - Варденис
Потасовка между участниками протеста и полицией на автотрассе Сотк - Варденис  - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
Բաժանորդագրվել
Գեղամասար համայնքի ղեկավարի խոսքով` նախարարն ասել է` ձեր համայնքը ցրելու են, դու էլ դատվելու ես։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի -Sputnik. Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտից փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը: Բնակիչները դեմ են համայնքների խոշորացման ծրագրին, որով նախատեսվում է միավորել նաև Գեղամասար և Վարդենիս համայնքները:
Տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկը դիմեց ժողովրդին` նշելով, որ կա կառավարություն, մարզպետարան, ու իրենց բողոքը, դիմումը կարող են այնտեղ ներկայացնել, իսկ ճանապարհ փակելը լուծում չէ։
Սյունիքում հնարավոր են հետընտրական բախումներ. Գարեգին Պետրոսյան
 - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Սյունիքում հնարավոր են հետընտրական բախումներ. Գարեգին Պետրոսյան
«Ճանապարհը փակելով ոտնահարում եք այլ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը ։ Գնացեք ձեր գյուղապետարանի մոտ, ակցիա արեք, ոչ թե ճանապարհը փակեք։ Ճանապարհը պետք է բացվի, այլապես ոստիկանական ուժերով կբացվի»,- ասաց ոստիկանը։
Բնակիչներն ընդդիմացան` շեշտելով, որ եթե համայնքները խոշորացվի, ապա իրենց առհասարակ կանտեսեն։
«Ամեն անգամ մի թղթի կտորի համար 10 հազար դրամ ենք ծախսում: Որ 18 գյուղի դեպքում են տենց անում, բա մնացածն ինչ կլինի: Էն ժամանակ ընդհանրապես մեզ բանի տեղ չեն դնի»,–ասաց բնակիչներից մեկը:
Անի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Ցուցարարների խոսքով` ավելի կարևոր խնդիրներ կան լուծելու, բայց ձևական խնդիրներ են առաջացնում, որ բոլորի ուշադրությունը շեղեն։
«Նախ թող անվտանգությունն ապահովեն, նոր մտածեն միավորման մասին: ԱԺ-ում միայն իրենց օգտին են որոշում կայացնում, ժողովրդի մասին չեն մտածում, մեզ այդպիսի Ազգային ժողով պետք չի»,–ասաց նա:
Полиция закрыла проезд к площади Республики перед началом митинга премьер-министра (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Զոհվածի հարազատին ոստիկանություն տարան. բողոքում էր, որ համերգ է լինելու
Տղամարդը հռետորական հարց ուղղեց` մինչև ե՞րբ պետք է ամբողջ գիշեր պատուհանի մոտ նստեն, տեսնեն՝ թուրքը գալիս է, թե չէ։
«Քիչ է, որ թուրքի բերանն ենք, հիմա էլ տենց են անում: Մեր պահանջն է, որ մեր 18 գյուղերը չմիանան: Ավելի լավ է` ընդհանրապես առանձնացնեն, մեր 18 գյուղը մնալու են իրար հետ»,–ասաց ցուցարարը։
Բնակիչները վստահեցնում են, եթե այստեղ իրենց լսող չլինի, գնալու են Երևան։
«Չենք բացելու ճանապարհը, մեր ասածը չի անցնի` կգնանք Երևան: Ո՛չ աշխատանքը գին ունի, ո՛չ կարտոշկեն, ո՛չ անասունը, ո՛չ միսը, ինչքա՞ն կարելի է»,- ասաց մյուս գյուղացին:
Ցուցարարների խոսքով`իրենց համայնքապետը շատ լավն է, նրանից չեն բողոքում։ Փոխարենը պահանջում են, որ տարածքային կառավարման նախարարը գա ու իրենց խնդրին լուծում տա։
Заместитель министра экономики Арман Ходжоян - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
Պետք է երկարաժամկետ պայմանագրեր կնքել. փոխնախարարը՝ գինեգործների և գյուղացիների վեճի մասին
Ցույցին ներկա է նաև Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, որի խոսքով` ժողովուրդը դեմ է խոշորացմանը, բայց հաշվի չեն առնում բնակիչների կարծիքը։
«Դիմել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, ոչ մի արձագանք չկա։ Այս 18–ը սահմանապահ գյուղեր են, պաշտպանում են սահմանները, նաև ապրում են սահմանի վրա և այդ մարդկանց կարծիքն ընդհանրապես հաշվի չառնելն անբարոյական է, շատ անհարգալից վերաբերմունք է, որն առաջացնում է ժողովրդի դժգոհությունը։ Մարդիկ ստիպված դուրս են եկել ու ճանապարհ են փակել։ Ժողովուրդը հասկանում է, որ իզուր է կառավարությանը դիմել, ես էլ եմ հասկանում, որ իզուր է»,- նշեց նա։
Ավետյանի խոսքով`սահմանին ապրող մարդը ստիպված իր գործը թողնել, ճանապարհ փակել, որ իրեն մարդ համարեն, սակայն արձագանք չկա, ինչը շատ վատ վերաբերմունք է ժողովրդի հանդեպ։

«Հենա մեր գլխավերևում թուրքն է կանգնած, թող գան, այս վիճակը քննարկենք։ Գնել Սանոսյանն ինձ անձամբ ասել է՝ ձեր համայնքը ցրելու են, դու էլ դատվելու ես։ Քաղաքական հայացքների հետ է կապված, ով իրենց հետ չէ, որպես դուշմանի են նայում։ Եթե Հայաստանում խնդիրը ես եմ, որ ինձ դատեն, հարցերը լուծվում են, գնամ կամավոր նստեմ, թող բոլոր հարցերը լուծվեն»,- նշեց Ավետյանը։

Գեղամասար համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ իր զանգերն անպատասխան են մնում։
«Զանգերիս չեն պատասխանում, իրենք էլ բացարձակ չեն ուզում հաշվի առնել։ Այսինքն՝ արյունահեղություն են ուզում սարքել, ծեծեն, ձերբակալեն, ոնց անում են Սյունիքում. ինչքան հերոս տղերք կա, սաղին կալանավորեցին։ Եթե նպատակն այն է, որ նորմալ հարց ունեցող մարդկանց կալանավորեն, էն մնացածն էլ իզուր ապրում են այստեղ։ Նշանակում է, որ անելիք չունենք այս սահմանին»,- ասաց համայնքապետը։
Ըստ Ավետյանի՝ ՀՀ իշխանությունները հաշվի չեն առնում՝ սահմանին ինչ է կատարվում։
«Էն կրակոցներն էլ որ լինում էր, Գնել Սանոսյանը գալիս էր իմ գրասենյակի մոտ, ասում էի՝ բարձրանանք առաջ, ասում էր՝ շտապում եմ, պետք է հետ գնամ. էդ մա՞րդն է սահմանից խոսում, ինքն ո՞վ է, ինքը սահման գիտի՞։ Կառավարությունն ունի մեկ նպատակ՝ ցրել, ձերբակալել, ակտիվիստներին էլ կալանավորել։ Այսքանից հետո գոնե մարզպետը գա, ասի՝ ժողովուրդ ջան ի՞նչ խնդիր ունեք»,- նշեց Ավետյանը։
Բնակիչները շարունակում են փակ պահել ճանապարհը` երբեմն-երբեմն թույլ տալով, որ մի քանի մեքենա անցնի։ Ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ սկսվեց։
Ոստիկանները պահանջեցին բացել ճանապարհը, իսկ բնակիչները հրաժարվեցին։
Ցուցարարները հայտարարեցին` երբ թողնեն–գնան համայնքից, նույն կառավարությունը «պոստ» պահող չի ունենալու, թող դա էլ հաշվի առնեն։
Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
0