Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենին ու նրան հրավիրել Հայաստան

© Photo : official site of the President of RAԱրմեն Սարգսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենին
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենին - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
ՀՀ նախագահն առաջարկել է "Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովի" շրջանակում քննարկում կազմակերպել։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահը և ԱՀԿ ղեկավարը զրուցել են COVID-19 համավարակի և դրա հաղթահարմանն ուղղված պատվաստումային գործընթացի մասին: Նրանք նշել են, որ պատվաստումը համավարակի դեմ պայքարի, դրա կանխարգելմանն ու բուժմանն ուղղված, ինչպես նաև համավարակային իրավիճակում բնականոն կյանքը վերակառուցելու հիմնական միջոցն է ու հնարավորությունը:
Президент Армении Армен Саркисян вместе с супругой Нуне Саркисян с официальным визитом прибыл в Грузию (15 апреля 2021). Тбилиси - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա
ՀՀ նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն իրենց անհանգստություն են հայտնել, որ Հայաստանը պատվաստումների առումով դեռևս ցածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում է և վերջերս հայտնվել է կարմիր գոտում, ինչը ենթադրում է հնարավոր սահմանափակումներ երկրի և նրա քաղաքացիների համար: Այս վիճակի հաղթահարման ճանապարհը մատչելի, ապահով ու արդյունավետ պատվաստանյութերն են և պատվաստման գործընթացը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը կարևորել է նաև միջազգային գործընկերների աջակցությունը:
Սարգսյանն ԱՀԿ գլխավոր տնօրենին հրավիրել է Հայաստան՝ հանդիպելու առողջապահության ոլորտի գործընկերների հետ, ինչպես նաև մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 23-24-ը նախատեսված՝ «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»:
Նախագահն առաջարկել է գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպել քննարկում՝ նվիրված COVID 19-ի և դրա նոր դրսևորումների կանխարգելման և բուժման նորարարական միջոցներին, ինչպես նաև՝ պանդեմիկ իրավիճակներում պետությունների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала