00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դա շատ հեշտ չէ, Ադրբեջանը նոր խնդիրներ է ստեղծում. Քերոբյանը` Գորիս–Կապան ճանապարհի մասին

© Sputnik / Asatur YesayantsՀայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը (2021թ․ սեպտեմբերի 14), Երևան
Հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը (2021թ․ սեպտեմբերի 14), Երևան - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ ՀՀ իշխանությունների քայլերն ուղղված են բացառապես էսկալացիան մարելուն։ Իսկ սահմաններում առաջացած խնդիրները, Քերոբյանի խոսքով, կարող են լուծվել դեմարկացիայի ու դելիմիտացիայի արդյունքում։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի Գորիս–Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակն անհանգստացնում է կառավարությանը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հավելելով, որ ստեղծված իրավիճակը մեծ վնաս է հասցնում ՀՀ տնտեսությանը, մասնավորապես` առևտրին և զբոսաշրջությանը։

«Ես գիտեմ, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ, մտավախություն ունենալով ճանապարհի վերաբերյալ, խուսափում են գալ»,– ասաց Քերոբյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ ՀՀ ԱԱԾ–ն, ԱԳՆ–ն, ՊՆ–ն աշխատում են լուծել խնդիրները։
«Բնականաբար, պատերազմից հետո, մինչև նորմալ կյանքի անցնելը, այսպիսի խնդիրներ կլինեն։ Ուղղակի պետք է սառնասիրտ ու հետևողականորեն լուծել դրանք»,– ասաց Քերոբյանը` կոչ անելով չդրամատիզացնել վիճակը։
Գորիս–Կապան ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Ադրբեջանում հաստատեցին` Գորիս–Կապան ճանապարհից իրանցի վարորդներ են ձերբակալել
Նա նաև նշեց, որ վատագույն սցենարի դեպքում Հայաստանն ունի տվյալ ճանապարհին այլընտրանքային` շրջանցիկ ճանապարհ, որն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել, մինչ խնդրի վերջնական կարգավորումը։ Քերոբյանը հայտնեց, որ կառավարությունը նախատեսում է 487 մլրդ դրամ (շուրջ 1 մլրդ դոլար) ներդնել Քաջարան–Սիսիան ճանապարհի կառուցման նպատակով։
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ ՀՀ իշխանությունների քայլերն ուղղված են բացառապես էսկալացիան մարելուն։
Գորիս–Կապան ճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի սահմանից. Փաշինյան
«Այնպես չէ, որ դա շատ հեշտ է։ Տեսնում եք` Ադրբեջանն անընդհատ նոր խնդիրներ է ստեղծում։ Բայց այս պահին մեր ունեցած միակ արդյունավետ մեխանիզմն այդ հարցերը հերթով լուծելն է»,– ասաց նա։
Հարցին, թե ինչպես պետք է լուծվեն այսօր ՀՀ սահմաններում առաջացած խնդիրները, Քերոբյանը պատասխանեց. "Դեմարկացիայի ու դելիմիտացիայի արդյունքում` բանակցությունների միջոցով"։
Լրահոս
0