00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Գնում ենք մարզպետարան, որ մեր խնդիրները լուծեն. Ավետյանը դուրս է եկել ոստիկանությունից

«Գնում ենք մարզպետարան, որ մեր խնդիրներին լուծում տան». Ավետյանը դուրս է եկել ոստիկանությունից
Բաժանորդագրվել
Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ չեն պատրաստվում նահանջել և պայքարելու են այնքան, մինչև իրենց խնդիրներին կառավարությունում լուծում տան։
Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ու իր աշխատակազմը դուրս են եկել ոստիկանությունից և այժմ պատրաստվում են հանդիպել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։ Նորանշանակ մարզպետը պատրաստակամություն է հայտնել ընդունել նրանց, լսել բոլոր բողոքներն ու պահանջները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ավետյանը։
«Այնպես չէ, որ գնում ենք, մի բան ասեն, թողնենք գանք։ Մարզպետի մոտ կոնկրետ պնդելու եմ համայնքի բնակիչների պահանջը։ Այդ հարցերին պետք է լուծում տան։ Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք։ Դրանցից մեկն էլ համայնքի խոշորացման որոշումն է, որին բնակիչները դեմ են»,- ասաց նա։
Մարդիկ կլքեն սահմանամերձ գյուղերը. Գեղամասարի ղեկավարը` իշխանության նախաձեռնության մասին
Նրա խոսքով` համայնքների խոշորացման որոշումը, պատերազմից հետո սկսված արտագաղթը պետք է կանխել, հակառակ դեպքում համայնքի մեջ մտնող բոլոր բնակավայրերը կհայաթափվեն։ Ավետյանն ասում է`խնդիրը հեշտ տարբերակով լուծելու, ավելորդ գլխացավանքից խուսափելու ճանապարհն էլ գիտեն, բայց չեն ուզում, որ սեփական բնակավայրերը անմարդաբնակ կղզյակների վերածել։
«Ես էլ կարող եմ ընտանիքս վերցնեմ, քոչեմ ստեղից, բայց չենք ուզում գնալ այդ ճանապարհով, որովհետև մեր ժողովուրդը պատերազմի միջով է անցել, զոհեր ու վիրավորներ ունենք, ուզում ենք մնալ մեր գյուղերը պահպանենք։ Այդ որոշմամբ տարածքները լքվելու են, իրենք դա շատ լավ գիտակցում են, բայց հաշվի չեն առնում»,-նշեց Ավետյանը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչներն այսօր առավոտյան փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը՝ դեմ արտահայտվելով համայնքների խոշորացմանը և պնդելով, որ կառավարությունն առաջին հերթին պետք է լուծի իրենց անվտանգային խնդիրները։
Սյունիքի ճակատագրի՞ն են արժանացել. ինչո՞ւ է իշխանությունը շտապում Գեղամասարի հարցում
Ցույցին ներկա էր նաև Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, որի խոսքով` ժողովուրդը դեմ է խոշորացմանը, բայց հաշվի չեն առնում բնակիչների կարծիքը։
Նա հայտնել էր, որ դիմել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, բայց ոչ մի արձագանք չկա։
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն իր աշխատակազմի անդամների հետ գտնվում է ոստիկանությունում։
Լրահոս
0