00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում աճում է խաղամոլությունը. կառավարությունը վերանայում է "Գովազդի մասին" օրենքը

© Sputnik / Andranik GhazaryanТерминал приема платежей
Терминал приема платежей - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
Բաժանորդագրվել
Չնայած մեդիա ոլորտում առկա դժգոհություններին, կառավարությունը հավանության արժանացրեց "Գովազդի մասին" օրենքում առաջարկվող նոր փոփոխությունների նախագիծը, և այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու հաստատմանը։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Վերջին մեկ տարվա տվյալներով` Հայաստանում աճել են ինտերնետ շահումով խաղերի ծավալները։ Պաշտոնական վիճակագրությամբ` համացանցով կատարված խաղադրույքները 2020թ.–ին` 2018թ.–ի համեմատ, աճել են 6 անգամ, իսկ խաղադրույք կատարողների թիվը` 3 անգամ։
Այս վիճակագրության մեջ ՀՀ կառավարությունը խաղամոլության աճի ռիսկեր է տեսնում և, որպես կանխարգելիչ միջոց, առաջարկում է փոփոխություն կատարել "Գովազդի մասին" օրենքում։
Игровые автоматы в казино - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Առաջարկվում է լրատվական կայքերից ցերեկվա ժամերին վերացնել վիճակախաղերի գովազդները
Ֆինանսների նախարարության առաջարկած օրենքի նախագծով առաջարկվում է ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների նկատմամբ կիրառել նույն սահմանափակումները, որոնք այսօր կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների համար:
Հիշեցնենք` «Գովազդի մասին» օրենքի վերջին փոփոխություններն ուժի մեջ էին մտել 2020 թվականի հունվարի 1-ից։ Դրանով շահումով խաղերի ու խաղատների գովազդներն արգելվել էին և՛ հեռուստատեսությամբ, և՛ ռադիոյով, և՛ համացանցով։ Մինչդեռ ինտերնետ շահումով խաղերի գովազդի նկատմամբ 2020թ–ի հունվարի 1-ից կիրառվում են վիճակախաղի գովազդի համար սահմանված պահանջներն ու սահմանափակումները:

Այսօր կառավարության նիստում հաստատված օրենքի փոփոխության նոր նախագծով առաջարկվում է ինտերնետ շահումով խաղերի գովազդի նկատմամբ կիրառել շահումով խաղերի ու խաղատների գովազդների համար կիրառվող նույն սահմանափակումները։

Մինչ այսօրվա նիստում ներառվելը նախագիծը դժգոհություն էր առաջացրել դեռ հանրային քննարկման փուլում, գովազդային մեդիա ոլորտում։ Բանն այն է, որ գովազդային ընկերությունների տվյալներով` իրենց հասույթի մեծ մասը (60%-70%) պաշտոնական տվյալներով գոյանում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդից։ Չնայած առկա դժգոհություններին, կառավարությունը հավանության արժանացրեց «Գովազդի մասին» օրենքում առաջարկվող նոր փոփոխությունների նախագիծը, և այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու հաստատմանը։
ՊԵԿ–ը չի կարողանում լիովին վերահսկել վիճակախաղերի ու շահումով խաղերի ֆինանսական հոսքերը
Նշենք, որ Հայաստանում այսօր գործում է առցանց վիճակախաղեր (տոտալիզատորներ) կազմակերպող չորս բուքմեյքերական ընկերություն «Վիվառո Բեթինգ»-ը (VivaroBet), «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն"-ը (Europefootball), «Ինտեր Լոտո»-ն (TotoGaming) և «Գուդվին-Բետ»-ը(GoodWin): Կան նաև դրանց փոխկապակցված այլ ընկերություններ, ինչպիսիք են «Վիվառո Գեյմ»-ը, «Տոտո Գեյմինգ»-ը, «Գուդվին Կազինո»-ն և այլն։ Նշենք նաև, որ 2020թ–ի չորրորդ եռամսյակի տվյալներով` «Վիվառո Բեթինգ»-ը հայաստանյան խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 131-րդ, «Գուդվին-Բետ»-ը` 193–րդ տեղերը։
Լրահոս
0