Կապան-Տաթև-Շինուհայր ճանապարհն արդեն բաց է, խցանումը վերացել է

Որոշ իրանական բեռնատարներ, որոնք նախկինում կանգնած էին մնացել Կապան-Գորիս ավտոճանապարհին, այլընտրանքային ճանապարհ էին ընտրել, սակայն այնտեղ էլ էին խնդիրներ ծագել։
Կապան-Տաթև-Շինուհայր ճանապարհը (Գորիս-Կապան երթուղու այլընտրանքային ճանապարհ) արդեն բաց է բեռնատարների համար: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը իրադարձությունների վայրից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրանական որոշ բեռնատարներ, որոնք նախկինում կանգնած էին մնացել Հայաստանի Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին, ընտրել էին այլընտրանքային երթուղի և որոշել էին անցնել Կապան-Շինուայր հողային ճանապարհով: Ճանապարհի երկու կողմերում խցանում էր։
Ոստիկանների և շինարարների միջամտությունից հետո խցանումը բացվել է։
Նշենք, որ այժմ ճանապարհն ակտիվորեն ասֆալտապատվում և լայնացվում է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին և գումար պահանջում ուղևորության համար:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала