00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

​Մամոնտը կփրկի աշխարհը

© AP Photo / Ricardo MoraesТочная копия птерозавра, или летающей рептилии в Национальном музее Рио-де-Жанейро
Точная копия птерозавра, или летающей рептилии в Национальном музее Рио-де-Жанейро - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մոտ մեկ քառորդ դար Հայաստանում շարունակվում են վեճերը կլոնավորման շուրջ։ Ոմանք նույնիսկ առաջարկում են կլոնավորման օգնությամբ լուծել մեր ժողովրդագրական բարդ խնդիրները։
Դուք երևի չեք էլ հիշում այն բավական վիճահարույց առաջարկը, որն ընդամենը 4 տարի առաջ պառլամենտում հնչեցրեց պատգամավորներից մեկը։
Մեջբերեմ առանց մեկնաբանության. «Առաջարկում եմ թույլատրել մարդու կլոնավորումը։ Մենք դրել ենք խնդիր, որ կարճ ժամանակ հետո 4 միլիոն հայ ապրի Հայաստանում։ Ես առաջարկում եմ կլոնավորումը թույլ տալ, որ 8 միլիոն մարդ ապրի Հայաստանում», - ասաց խորհրդարանականը։
Տեսնո՞ւմ եք, թե ինչ հեշտությամբ կարելի է լուծել մեր բոլոր խնդիրները։
​Թեև մեր մոլորակում, կարծես թե, դեռ կլոնավորված մարդիկ չկան (չնայած` դա էլ վիճահարույց հարց է), ուղիղ 25 տարի առաջ լույս աշխարհ եկավ ամենահայտնի ոչխարը՝ կլոնավորված Դոլլին, որն ապրեց 6,5 տարի, ունեցավ 6 ձագ, հիվանդացավ ու կյանքին հրաժեշտ տվեց 2003 թվականին։
Отель на Мальдивах - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Թողեք, թողեք մի անգամ էլ սիրտակի պարեն հունական կղզիներում
Հիմա որոշ գիտնականներ հաստատ պնդում են՝ առաջիկա 2-3 տարում առաջատար գիտական կենտրոններից մեկի բակում մենք կտեսնենք առաջին արհեստական մամոնտին։
Ճիշտ է, շատերը թերահավատ են՝ նախ, խիստ կասկածում են, որ նման բան ընդհանրապես սկզբունքորեն հնարավոր է՝ կյանք վերադարձնել այն կենդանուն, որն ապրել է մոտ 10 հազար տարի առաջ։ Եվ երկրորդ՝ իսկ բարոյակա՞ն է արդյոք ստեղծել մի էակ, որի վարքագծի մասին գրեթե ոչինչ չգիտենք։
​Իրականում էնպես չի, որ ընդհանրապես ոչինչ չգիտենք։ Ա′յ, դինոզավրերի մասին, այո′, մեր պատկերացումները շատ ու շատ աղոտ են։ Այնքան ակնհայտ ստեր ենք լսել դրանց մասին։
Ձրի պանիրը միայն թակարդում է լինում, կամ ինչ էր, ինչ դարձավ Ցուկերբերգի Facebook–ը
Հիշում եմ, թե դպրոցական տարիներին ինչպես էինք հռհռում, երբ հերթական անգամ նայում էինք «Մեր դարաշրջանից միլիոն տարի առաջ» ֆիլմը։ Ցույց էին տալիս, թե ինչպես է նախնադարյան մարդը մենամարտի բռնվում դինոզավրերի հետ։ Մենք հո լավ գիտեինք, որ նման բան պարզապես չի կարող պատահել, որովհետև դինոզավրերը ապրել են մի քանի միլիոն տարի առաջ, երբ մարդու մասին խոսք անգամ չէր կարող լինել։
​Ա′յ, մամոնտը լրիվ ուրիշ է։ Դրանք սիբիրյան անծայրածիր տունդրայում շրջում էին ընդամենը մի 10 հազար տարի առաջ, երբ ներկա Հայաստանի տարածքում արդեն ձևավորվել էր բանական մարդը՝ homo sapiens–ը, որը նետ ու աղեղ էր պատրաստում, զբաղվում էր ձկնորսությամբ, քարայրների պատերն էլ յուրօրինակ պատկերասրահ էր դարձնում։
Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Չուկչաները կուրախանան, մենք էլ բանան կաճեցնենք. գլոբալ տաքացման տխուր հակափաստարկները
Այսինքն, եթե ոչ մեր տարածաշրջանի, ապա առնվազն հյուսիսային որոշ շրջանների բնակիչները ոչ միայն տեսել են մամոնտին, այլև համատեղ ուժերով կազմակերպել են նրա որսը։ Որոշ մասնագետներ պնդում են, թե հենց մարդն էլ ժամանակին վերացրել է մամոնտներին, բայց սրա շուրջ անվերջ կարելի է վիճել։ Փաստն այն է, որ հիմա մարդը ցանկանում է վերածնել մամոնտին։
​Ամերիկացի գիտնականների և ձեռնարկատերերի խումբը, որը ստեղծել է «Քոլոսալ» ընկերությունը, հայտարարել է, որ մտադիր է կյանք վերադարձնել, այսպես կոչված, բրդոտ մամոնտներին։ Ինչպե՞ս։
Օգտագործելով սառած վիճակում մի քանի հազար տարի ձյան տակ մնացած մամոնտների ԴՆԹ-ն և ներկայում ապրող ասիական փղերի գենոմը։ Այսինքն, իրականում վերականգնված մամոնտը ոչ թե մաքուր մամոնտ է լինելու, այլ հիբրիդ, բայց արտաքնապես շատ նման է լինելու այն մամոնտներին, որոնք ժամանակին ապրում էին Սիբիրում։
«Ի՞նչ եմ արել, որ տաք սուրճ էլչեք տալիս. ընդամենը 77 մարդու եմ սպանել»
Բնականաբար, ցրտին դիմանալու համար պիտի լիովին պատված լինի խիտ բրդով, մաշկի տակ էլ պետք է սալի բավական հաստ շերտ ունենա։ Ստույգ հայտնի է միայն այդքանը։ Մնացածը ենթադրությունների ոլորտից է։
​Ինչևէ, երբ «Քոլոսալ» ընկերության ներկայացուցիչներին տրամաբանական հարց են տալիս՝ ինչո՞ւ եք որոշել հատկապես մամոնտին երկրորդ կյանք պարգևել, ախր հենց հիմա Երկրի վրա կան հարյուրավոր վերացող տեսակներ, նրանք պատասխանում են. «Եթե հաջողվի վերածնել մամոնտին, շատ ավելի հեշտ կլինի անհետացող տեսակների պահպանումը։ Այսինքն, կարելի է ասել՝ հենց մամոնտը կնպաստի մեր մոլորակի վրա կյանքի բազմազանության ապահովմանը։ Մամոնտը կփրկի աշխարհը»։
Լրահոս
0