Մեզ ձրիակեր ենք զգում. արցախցիներին հյուրընկալելու ծրագիրն ավարտվել է

© Sputnik / Andranik GhazaryanЗакат
Закат - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
Արցախցիներին հյուրընկալելու ծրագիրը 9 ամսվա կյանք ունեցավ. արցախցիները սրտնեղած են, նախարարությունից վստահեցնում են, որ աջակցության նոր տարբերակ են մտածում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը կարծում է, որ ծրագրի շարունակությունը խիստ անհրաժեշտություն է։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից տեղահանված և Հայաստանի տարբեր համայնքներում բնակություն հաստատած արցախցիներին հյուրընկալելու ծրագիրը դադարել է գործել։
Արմինե Սարգսյանը, որն իր նորաստեղծ ընտանիքով Շուշիից է տեղահանվել և Արմավիրում ժամանակավոր բնակություն հաստատել, պատմում է, որ օգոստոսից արդեն իսկ հյուրընկալության ծրագիրը չի գործել։
«Պատերազմի օրերին Հայաստան տեղափոխվելուց հետո Արմավիրում ենք ապրում։ Տանտերը որևէ գումար չի վերցնում մեզնից, բայց եթե ուզի վարձով տալ տունը, հաստատ կգտնվեն մարդիկ, որ կբնակվեն այստեղ։ Մեզնից առաջ այստեղ վարձով են ապրել։ Ամեն ինչ կա, կահույքն էլ մեջն է։ Կոկիկ, մաքուր տուն է»,–Sputnik Արմենիային պատմեց Արմինեն։
Работы по благоустройству в военном пантеоне Ераблур - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
«Այդքան ծանրություն՝ մեր տղաների վրա». ինչո՞ւ են Եռաբլուրում շիրիմները բետոնապատում
Նրա խոսքով` տանտերերը սովորական մարդիկ են, այնպես էլ չէ, որ հարուստ են, ուղղակի երկհարկանի տուն են կառուցել, որի առաջին հարկում էլ Արմինեի ընտանիքն է տեղավորվել։ Կինը նշում է` գոնե ամսական 60 000 դրամ էր պետությունը փոխանցում տանտերերին (իր և ամուսնու համար), և իրենք իրենց լավ էին զգում:

«Սկզբում մտածում էինք` կարճ ենք մնալու այստեղ, մի քանի ամիս հետո Արցախում տուն կտան։ Բայց տան հարցը ձգձգվում է։ Այս տարի հույս չկա արդեն։ Հիմա մեզ ձրիակեր ենք զգում, քանի որ ծրագիրը դադարեցրին, իսկ մենք ի վիճակի չենք վճարել` հազիվ 2 տարեկան երեխայիս տակդիրի, սննդի հարցն ենք լուծում»,–ասում է նա ու հավելում` Շուշիում մեծ տուն են ունեցել, որը նոր էին վերանորոգել, կահույք գնել։

Արմինեի ամուսինը, որը մասնակցել է պատերազմին, հիմա Արմավիրում աշխատանք է գտել, ավտոլվացման կետում է աշխատում, բայց գումարը չի բավարարում, որպեսզի վարձով ապրեն։ Արմինեն նշում է` իրենց հույսն այն է, որ ծրագիրը նորից շարունակվի, հակառակ դեպքում ստիպված են լինելու վարձով տուն փնտրել. տանտերերին երկար նեղություն տալ չեն ուզում։
26-летний Шаке из Индии на ферме компании Агрохолдинг - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
Օտարների համար աշխատանքի «ընտիր տեղ» Հայաստանը և խոպան գնացող հայերը. ո՞րն է հանելուկը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հստակեցրեց` ծրագրի ժամկետն է սպառվել, ոչ թե այն կիսատ է մնացել։ Նրա խոսքով` ծրագիրը պետք է 3 ամիս գործեր, սակայն 2 անգամ նույնքան ժամկետով երկարաձգել են։

«Ծրագիրը որևէ կերպ չի ընդհատվել, այլ նախատեսված ժամկետն է ավարտվել, ինչի մասին քաղաքացիները ծանուցվել են։ Այժմ մտածում ենք աջակցության նոր տարբերակ, որը հնարավորություն կտա արցախցիների կեցության հարցերը լուծել։ Այսինքն` դեռ հստակ չենք կարող ասել` ծրագիրը կունենա շարունակություն այս տեսքով, թե այլ ծրագիր կլինի»,–ասաց Մանուչարյանը։

Նրա խոսքով` եթե կան քաղաքացիներ, որոնք ունեն կեցության վայրի խնդիր, ապա նրանց ուղղորդում են դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որտեղից էլ քաղաքացուն կեցության վայր են ապահովում։ Բացի այդ, Մանուչարյանը նշեց, որ հիմա ուղղորդում են արցախցիներին զբաղվածության ծրագրերին դիմել։ Նա հայտնեց նաև, որ արցախցիներին տրամադրվող 68 000 դրամի քառամսյա ծրագիրը նույնպես ավարտվել է։
Сестры Лесмонья И Лиля Оганджанян пекут женгялов хац на степанакертском рынке - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
«Մեզ բոլորիս ծախեցին». Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց թխող 2 քույրերի պատմությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը, որի պաշտոնավարման ժամանակ են կյանքի կոչվել արցախցիներին աջակցության ծրագրերը, կարծում է, որ ծրագրի շարունակությունը խիստ անհրաժեշտություն է։ Նա նշում է` ծրագրի դիրքորոշումն ի սկզբանե այն էր, որ տեղահանված արցախցիները պետք է հյուրընկալության միջոցառման շահառու հանդիսանային այնքան ժամանակ, մինչև նրանց համար Արցախում բնակարաններ կամ տներ կկառուցվեն, և մարդիկ իրենց հիմնական բնակավայրերը կունենան։ Նա նկատում է` ճիշտ է, այս պահին Արցախում ակտիվ շինարարություն է ընթանում, սակայն բնական է, որ շատ փոքր հատվածն է Արցախում մշտական բնակության վայր ստացել։

«Հետևաբար անհրաժեշտություն կա, որ կա՛մ հյուրընկալության ծրագիրը շարունակվի, կա՛մ էլ բովանդակային առումով նմանատիպ ծրագիր կյանքի կոչվի։ Այդ մարդկանց կարգավիճակն ու դրանից բխող ծախսերը չեն փոխվել, և նրանք շարունակում են վճարով կամ բարեկամի տանը բնակվել»,–ասում է Առաքելյանը։

Նա նշում է նաև, որ ծրագրի միջոցով ուզում էին, որ գոնե որոշ ծախսեր (օրինակ` կոմունալ) փոխհատուցվեն։ Հիմա, ըստ Առաքելյանի, պետք է հաշվի առնել, որ առջևում ձմռան ամիսներն են, և կոմունալ ծախսերն էլ ավելանալու են։
Նրա խոսքով` ի վերջո, արցախցիների համար սեփական եկամուտ վաստակելը պետք է հանդիսանա բոլորիս կարևոր առաքելությունը։ Արցախցիներին աշխատանքով ապահովելու համար մի շարք խրախուսական ծրագրեր են իրականացվել, օրինակ` եկամտահարկը վերադարձնում էին այն գործատուներին, որոնք նոր աշխատատեղ էին բացում։ Բացի այդ, հարկային օրենսգիրքը փոխվեց` եկամտահարկը նվազեց, իսկ բազմաթիվ ոլորտներում 2 տարի շահութահարկ չեն վճարի։
«Սակայն այս պահին առաջնահերթն արցախցիներին կացարաններով ապահովելն է։ Նախարարի պաշտոնը թողնելուց հետո Արցախում հաճախ եմ լինում և կարող եմ ասել, որ բազմաթիվ հատվածներում ակտիվ շինարարություն է ընթանում»,–նշեց Առաքելյանը։
Հիշեցնենք, որ արցախցիներին հյուրընկալած քաղաքացիներն ամսական ստանում էին 30 հազար դրամ իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքում հյուրընկալած մեկ չափահաս արցախցու համար Հայաստանում, իսկ 45 000 դրամ՝ Արցախում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала