00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոթորկային պահանջ. ԱՄՆ–ն ռուսական նավթ է գնում

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցДенежные купюры США.
Денежные купюры США. - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
Բաժանորդագրվել
Մեքսիկական ծոցի ափին օգոստոսի վերջին վրա հասած "Իդա" փոթորիկը կտրուկ բարդացրել է իրավիճակը նավթարդյունաբերության ոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik, Նատալյա Դեմբինսկայա. Ամերիկյան նավթավերամշակող գործարանները «Իդա» փոթորիկի հետևանքների պատճառով կանգնեցրել են աշխատանքը։ Վառելիքի խիստ պակաս կա։ Էներգետիկայի նախարարությունում հաշվարկել են պահուստները, արտադրողներին աջակցելու համար, սակայն, պաշարներն անսպառ չեն։ Մեքսիկայի ափին ձեռնարկությունները կենտրոնացած են ծանր տեսակի նավթի վրա, իսկ Ռուսաստանից բացի այդպիսի նավթ այլևս գրեթե ոչ մի տեղից վերցնել հնարավոր չէ։ ԱՄՆ–ն արդեն ռեկորդային ցուցանիշների է հասցրել ներմուծումը և մտադիր է ավելին գնել։

Ախորժակը բացվել է

Ամերիկյան նավթավերամշակողները «աշխարհով մեկ դես ու դեն են ընկել» հարմար հումք փնտրելով, որպեսզի կարողանան բավարարել մոտորային վառելիքի պահանջարկը։ Այս մասին գրում է Bloomberg–ը։
ԱՄՆ Էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) տվյալներով` Ռուսաստանից հում նավթի և նավթամթերքի ներկրումը մայիսին (վերջին տվյալներ) միանգամից աճեց 23–ով` հասնելով օրական մինչև 844 հազար բարելի։ Կարելի է համեմատել, օրինակ, Մեքսիկայից ստացվող առաքումների հետ. այնտեղ ընդամենը երեք կետով է ավելացում գրանցվել։
Նոր նավթատենդ․ որքա՞ն կվաստակի Ռուսաստանը
Դեռ անցած տարի ՌԴ ներմուծումը հասավ 9 տարվա առավելագույն ցուցանիշին։ Մի կողմ հրելով Սաուդյան Արաբիային (որը կտրուկ նվազեցրել էր արտահանումը)` շուկայում հավասարակշռությունը վերականգնելու համար Ռուսաստանն ԱՄՆ–ի մատակարարների թվում երկրորդ տեղն էր դուրս եկել։ Բանն այն է, որ ամերիկյան նավթավերամշակող գործարանները զրկվել են Վենեսուելայից ստացվող հումքից։ Դա Դոնալդ Թրամփի «վաստակն» է, որը 2019 թվականին Petroleos de Venezuela S. A.–ի նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառել։
Встреча президента РФ В. Путина с президентом Белоруссии А. Лукашенко  - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
ՌԴ-ն ու Բելառուսը նավթի, նավթամթերքների ու էլեկտրաէներգիայի միասնական շուկա կստեղծեն
Առավել ծանր վիճակում են` Մեքսիկական ծոցի և Արևելյան ափի գործարանները, այդ թվում Citgo Petroleum–ը, Valero Energy–ն, Chevron–ը, որոնք նախատեսված են նավթի ծանր տեսակների վերամշակման համար։ Այդ ձեռնարկությունները Ռուսաստանից գլխավորապես բենզինի արտադրության համար անհրաժեշտ մազութ են գնում։
«Վենեսուելական հումքը կորցնելով և բախվելով ՕՊԵԿ–ի ավանդական մատակարարների թանկացմանը` ԱՄՆ–ն դարձավ ռուսական մազութի հիմնական սպառողը», – նշել է էներգետիկ հետազոտությունների Օքսֆորդի համալսարանի գիտաշխատող Ադի Իմսիրովիչը։

«Ռուսաստանն առաջնահերթ գործընկեր է, քանի որ Mazut 100–ի նման կիսառաֆինացված շատ յուղեր է արտադրում։ Դա կատարյալ է ամերիկյան նավթավերամշակող գործարանների համար, որոնք սովոր են Վենեսուելայից և Մերձավոր Արևելքից ստացած խիտ, «կեղտոտ» նավթին։ Առաջինից նրանք զրկվեցին պատժամիջոցների պատճառով, երկրորդի գնումները սահմանափակեցին ՕՊԵԿ–ի պայմանավորվածությունները», – փաստում է Bloomberg–ը։

Մեքսիկական ծոցի ափին օգոստոսի վերջին վրա հասած «Իդա» փոթորիկը կտրուկ բարդացրեց իրավիճակը։ Ու թեև EIA–ում արդյունահանման վերականգնում են ակնկալում արդեն սեպտեմբերին (օրական մինչև 1.2 մլն բարել), ենթակառուցվածքները խիստ վնասված են։ Ամերիկյան շուկաներից ընդհանուր առմամբ 20,6 մլն բարել նավթ է կորել։

Բացեցին ամբարները

Լուիզիանայում էլեկտրամատակարարման վերականգնումից և նավթավերամշակող գործարանների վերագործարկումից հետո ավելի շատ նավթ կպահանջվի։
Այդ մասին արդեն հայտարարել են Exxon Mobil–ում։ Ընկերությունը ստիպված է եղել փակել Լուիզիանայի գործարանները։ Էներգետիկայի նախարարությունը նավթ է հատկացրել ռազմավարական պահուստներից։ 2-3 ամսվա ընթացքում Exxon–ը պետք է լրացնի պաշարները` պրեմիում դասի հումք լցնի։
Սակայն պահուստները սահմանափակ են։ Իսկ դա նշանակում է, որ ստիպված կլինեն ընդլայնել ներմուծումը։ Ինչպես նշում են ամերիկյան հրատարակչությունները, եթե կան այնպիսիք, որ շահելու են «Իդա» փոթորկի հետևանքներից, ապա դրանք ՌԴ արտահանողներն են։
«Սեպտեմբեր-հոկտեմբերին մատակարարումները կավելանան, քանի որ Մեքսիկական ծոցի շելֆում արդյունահանումը չի վերականգնվել», – նշում է Bloomberg–ը։
Побережье Атлантического океана в окрестностях деревни Эль Гольфо - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2015
Փորձագետները կարծում են, որ «Իդա» փոթորիկն Ատլանտյան օվկիանոսում կուժեղանա
Ինչպես պնդում է գործակալությունը` հղում անելով շուկայի մասնակիցներին, մի քանի օրվա ընթացքում արդեն ռուսական հումքի երեք խմբաքանակ են ձեռք բերել։
Պահանջարկը բարձրացնում է գները։ Սեպտեմբերի 8-ին Urals–ի գնանշումը հասել է 7 ամսվա առավելագույն ցուցանիշին և գերազանցել Brent տեսակի նավթին 1,05 դոլարով։ Նախքան ԱՄՆ–ն կպատեր «Իդա» փոթորիկը, Urals–ը վաճառվում էր Brent–ի նկատմամբ 1,95 դոլար զեղչով։
«Հյուսիսային հոսք-2»–ի գործարկումից առաջ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև լարվածությունն աճում է։ Սակայն շուկան իր կանոններն է թելադրում, և ամերիկյան արտադրողները որևէ կերպ կապված չեն Սպիտակ տան դիվանագիտական կամ աշխարհաքաղաքական նպատակների հետ։
Լրահոս
0