Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արմեն Չարչյանին

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян на пресс-конференции лидеров блока "Айастан" (22 июня 2021). Еревaн
Роберт Кочарян на пресс-конференции лидеров блока Айастан (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է "Քանաքեռ-Զեյթուն" բժշկական կենտրոնում գտնվող "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։ Նա հանդիպումից այլ մանրամասներ չհայտնեց։
Բողոքի ակցիա - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Ես պատերազմին էլ եմ մինչև վերջ հույս ունեցել. բժիշկները պահանջում են ազատել Չարչյանին
Նշենք, որ Չարչյանը շարունակում է բուժում ստանալ Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնում: Նա օգոստոսի 24–ին սուր ինֆարկտ է տարել, ունի շաքարային դիաբետ և բարձր ինսուլին։ Խափանման միջոցը փոխելու հարցով նրա պաշտպանական կողմը երկու անգամ դիմել է դատարան, սակայն ապարդյուն։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Լրահոս
0