Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Տնտեսական աճի որակը չափազանց ցածր է. Ատոմ Մարգարյան

«Տնտեսական աճի որակը չափազանց ցածր է». Ատոմ Մարգարյան
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ 2021 թվականին ակնկալվող 5.4 տոկոսանոց տնտեսական աճով ուրախանալն անհեթեթություն է։
2020 թ-ի 7.5 տոկոսանոց տնտեսական անկման ֆոնին, 2021-ին նախատեսվող 5.4 տոկոսանոց աճը կարող էր և շատ ավելին լինել, եթե չլիներ այն ծայրահեղ ռիսկային միջավայրը, որում հայտնվել է Հայաստանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Անվտանգային չլուծված հարցերը, լոգիստիկ խնդիրները, կորոնավիրուսի ճնշման տակ կորոնաթեստային սպառնալիքները լրջագույն սահմանափակումներ են ստեղծել ներդրումների, նաև՝ ընդհանուր տնտեսական ակտիվության համար։
Հայաստանը կարող է դառնալ թուրքական տնտեսության կցորդ. տնտեսագետը` պտտվող լուրերի մասին
«Այս ֆոնին այդպիսի կանխատեսումները, այն էլ արդեն տարվա վերջին եռամսյակի շեմին, մեծ բան չէ, բայց ամբողջ հարցը նրանում է, թե ինչպիսի կառուցվածք ունի այդ աճը և եկամուտների ինչպիսի բաշխվածություն է ենթադրում հասարակության մեջ»,- ասաց նա։
Մարգարյանի խոսքով`միայն այն, որ աճի ակնկալիքները Կենտրոնական բանկը կապում է մասնավոր սպառման և պետական ծախսերի հետ, ևս արտացոլում են ներկա իրողությունները։ Ինչ խոսք, ընթացիկ տարում տրանսֆերտներն աճել են, հատկապես` ԱՄՆ-ից, սակայն զգալի գնաճի պարագայում աշխատավարձերը չեն բարձրացել։ Աղքատության մակարդակը խորացել է, ծայրահեղ չքավոր խավի տեսակարար կշիռը` աճել։
Евразийский банк развития - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Եվրասիական բանկն ուզում է դառնալ Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուներից մեկը
Տնտեսագետն արձանագրում է, որ տնտեսական աճի ակնկալիքները մատնանշելիս կառավարությունը պետք է հաշվի առնի, որ ծախսերն ավելացել են նաև ի հաշիվ արտաքին պարտքի աննախադեպ աճի։
«Մեծ հաշվով այդ աճի որակը չափազանց ցածր է թե՛ կառուցվածքային, թե՛ բովանդակային, թե՛ սոցիալական, թե՛ հատկապես ներառականության տեսակետից։ Այնպես որ, իրողությունները տխուր են, և այս թվերով ուրախանալն անհեթեթություն է»,- նշեց Մարգարյանը։
Խոտի գինը բարձրանում է, տավարի մսի գինը` իջնում. ինչ է սպասում գյուղացուն ու տնտեսությանը
Նշենք, որ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը երեկ` սեպտեմբերի 14-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը` նախկին 4.5 տոկոսի փոխարեն կանխատեսելով 5.4 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է ծառայությունների ու գյուղատնտեսության ոլորտի աճով։ Ծառայությունների աճը 6.1 տոկոսից հասել է 8.1 տոկոսի, գյուղատնտեսությունը` 2.3–ից 4.2։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала