Ողբերգական դեպք Սյունիքում. 6 տարեկան աղջնակ է մահացել

© Sputnik / Asatur YesayantsՇտապօգնության ավտոմեքենա
Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փոքրիկին վրաերթի է ենթարկել ամբարձիչը։ Աղջնակը տեղում մահացել է։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմանում Լեհվազ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչ, 37-ամյա Ռայմոնդ Պետրոսյանն իր վարած ամբարձիչով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 6 տարեկան Անետա Խաչատրյանին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` երեխան, որը սովորում էր նշված գյուղի դպրոցում, տեղում մահացել է։
Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը եղել է ոչ սթափ
Քննիչի հանձնարարականով ամբարձիչը տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Քրեական գործ է հարուցվել։
Արմավիրի մարզում վերամբարձ կռունկը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տղամարդը մահացել է
Լրահոս
0