00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տղերքի շիրիմները դեռ թարմ են. զոհվածների ծնողները համերգի փորձին զուգահեռ ակցիա են անում

© Asatur YesayantsԲողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Բաժանորդագրվել
Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են չեղարկել Անկախության օրվա "գունագեղ" միջոցառումը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Որևէ մեկը չի ասում, որ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի, բայց մեծածավալ միջոցառումներ պետք չեն, որոնց վրա էլ 2 միլիոն դոլարից ավել գումար ծախսվի։ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նշենք, որ այս պահին զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում հրապարակում` պահանջելով Անկախության օրը նախատեսված համերգը չեղարկել։ Միաժամանակ հրապարակում Անկախության օրվա միջոցառման փորձն է ընթանում։

«Տղերքի շիրիմները դեռ թարմ են, ունենք գերիներ և անհետ կորածներ։ Անընդունելի է նման մեծածավալ շոու կազմակերպելը։ Անկախության օրը պետք է նշվի, սակայն ինքնախաբեություն է նման մասշտաբներով միջոցառում կազմակերպելը։ Այս ամենն անելուց առաջ կարելի էր խորհրդակցել նաև զոհվածների կամ էլ գերիների ծնողների հետ։ Եթե ծնողների ընդվզումը չլիներ, քեֆ-ուրախությո՞ւն էր լինելու»,–ասաց Նազարյանը։

Նրա խոսքով` իր որդի Աբգարը Հայաստանի անկախության համար է զոհվել, և օրը պետք է նշվի։ Նազարյանը հիշեցրեց, որ պատերազմում որդի կորցրած Դավիթ Ամալյանն էլ Եռաբլուրում ելույթ ունեցավ, բայց այն համերգ չկոչվեց և նման արձագանք չունեցավ։
Պատգամավորի խոսքով` ճիշտ է, մեր մեջքը պետք է ուղղենք, բայց այս տարի պետք է հարգենք ծնողների սուգը։ Նա հավելեց` դեմ է, որ սեպտեմբերի 21-ին երթով Եռաբլուր գնան։
Զոհվածներից մեկի հայրն էլ նշեց` վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորի կյանքը դարձրել է սև և անգույն, իսկ ինքը «գունագեղ միջոցառում» է անում։
«Թող գնա, Որոտանի մոտ հասնի և գունագեղ միջոցառում անի, եթե կարող է»,–ասաց տղամարդը։
Հանրապետության հրապարակ - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Տաշի–տուշի չի լինելու. սեպտեմբերի 21-ի միջոցառման կազմակերպիչը փակագծեր է բացում
Հիշեցնենք` կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը սեպտեմբերի 21-ին շուքով կնշվի, Հանրապետության հրապարակում կլինի մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն, որը նվիրած կլինի նաև զոհերի հիշատակին։ Այս հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք տվեց, իսկ զոհվածների հարազատները ֆլեշմոբ սկսեցին` պահանջելով չեղարկել համերգը։
Ավելի ուշ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ում զգացմունքները վիրավորել կամ խոցել է «գունագեղ միջոցառում` զոհերի հիշատակին» արտահայտությամբ։
Լրահոս
0