Անուղղելի են սրանք. Գեղամ Մանուկյանը բացահայտել է պատգամավորների պարգևավճարի չափը

© Sputnik / Aram NersesyanԳեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը ժամանակին հայտարարել էր, որ պարգևավճարը կազմում է աշխատավարձի հաշվարկային չափի ընդամենը 30 տոկոսը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է, թե ԱԺ պատգամավորները որքան պարգևավճար են ստացել Անկախության օրվա առթիվ։
«Անուղղելի են սրանք։ Քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381420 դրամ գումար։ Այս իշխանությունը շարունակում է պետական կոռուպցիան»,– Facebook-ի իր էջում գրել է նա։
Նշենք, որ ԱԺ պատգամավորի աշխատավարձը ամսական 661 400 դրամ է, այսինքն` ստացած պարգևավճարը աշխատավարձի 50 տոկոսից ավելին է։
Մինչդեռ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը 2020թ–ի բյուջեի հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ հայտարարել էր, որ պարգևավճարը կազմում է աշխատավարձի հաշվարկային չափի ընդամենը 30 տոկոսը։
Հիշեցնենք` ավելի վաղ ԱԺ խորհրդարանական ուժերի ճեպազրույցների ժամին Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ԱԺ բոլոր պատգամավորներն այսօր պարգևավճարներ են ստացել։ Սաղաթելյանը նշել էր, որ «Հայաստան» խմբակցությունը չի վերցնելու գումարը` կա՛մ վերադարձնելու է ՀՀ պետական բյուջե, կա՛մ որևէ ծրագիր է իրականացնելու ՀՀ սահմանամերձ մարզերում։
Նա նաև հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցությունը ծրագրում է դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու առանց չափորոշիչների պարգևավճարների օրինականությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է` ինչ են անելու իրենց հասանելիք պարգևավճարով
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանն էլ ասել էր, որ Անկախության տոնի առթիվ ստացել են «սիմվոլիկ գումար»։ Նա նաև հայտնել էր, որ Անկախության առիթով պարգևավճարներ են ստացել ոչ միայն ԱԺ–ի պատգամավորները, այլև ԱԺ ամբողջ աշխատակազմը, ամբողջ պետական ապարատի աշխատակիցներն ու հանրային ծառայողները։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала