Առանձին թեմա է. Վահրամ Դումանյանը խոսել է Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցելու մասին

© Sputnik / Aram NersesyanՎահրամ Դումանյան
Վահրամ Դումանյան - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Նախարարը Օլիմպավան մարզաբազայում է, որը կառուցվել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, պատասխանելով Factor.am-ի լրագրողի հարցին, խոսել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցելու մասին։

«Մենք գտնվում ենք Օլիմպավան հրաշալի կառույցում, պիտի խոսենք էս հրաշք կառույցի մասին։ Տեսեք` ինչ կառույց է, որտեղ մեր սպորտսմենները պետք է զարգանան, գնան առաջ։ Սրանից լավ համագործակցությո՞ւն», – ասել է Դումանյանը։

Լրագրողի ճշտող հարցին, թե խոսքը այն Ծառուկյանի մասին է, որը պահանջում էր կառավարության 100 տոկոսի հրաժարականը, Դումանյանն ասել է. «Դա առանձին թեմա է»։
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Օլիմպավանը մոտ 7500 քմ մակերեսով օլիմպիական մարզաբազա է, որը կարող է իր հարկի տակ ընդունել ավելի քան 350 մարդու, ապահովված է մարզումների համար միջազգային չափորոշիչներին համապատասխանող բոլոր անհրաժեշտ պայմաններով:
Հիշեցնենք` իր կազմավորումից ի վեր առաջին անգամ ԲՀԿ–ն հունիսի 20-ի ընտրություններից հետո չհայտնվեց խորհրդարանում։Չնայած դրան` Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ իր քաղաքական թիմը պետք է շարունակի ակտիվությունը, չկտրի կապը հասարակության հետ և լիարժեք օգտագործի իր մեդիա լծակները։
«Միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք». Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала