Ավարտվել է Ագարակի ՊՄԿ արդիականացման ծրագրի երկրորդ փուլը. արտադրանքի ինքնարժեքը կնվազի

© AndranԱգարակի պղնձամոլիբդենային կոմբինատ
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
"ԱՊՄԿ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովն ասել է, որ կոմբինատի արդիականացումը մարտահրավերներին ժամանակին և համարժեք արձագանքելու միջոց է։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ավարտել է ձեռնարկության տեխնոլոգիական վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը:
Ինչպես հայտնում են «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունից, արդիականացման համապարփակ ծրագիրն ուղղված է արտադրության կապիտալ նորացմանը՝ հանքի վերասարքավորմանը և գործարանի տեխնիկական վերազինմանը: Ծրագրի նպատակն էր օպտիմալացնել արտադրությունը, բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել արտադրանքի ընդհանուր արժեքը:
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Խոշոր հայ գործարարները Ռուսաստանի աջակցությամբ Երևանում համաժողով կանցկացնեն
Վերազինման արդյունքում նորացվել է փորող ու բեռնող մեքենաների պարկը, գնվել են չորս KOMATSU էքսկավատորներ և երեք հորատման սարքեր: «ԱՊՄԿ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվել են բաց հանքի, հիմնական հանքարդյունաբերական և տրանսպորտային սարքավորումների տեխնիկական վերազինման աշխատանքներ: Հիմնական առաջնահերթությունը չինական սարքավորումների ներդրումն էր՝ LGMG (տեխնոլոգիական տրանսպորտ), SDLG (ամբարձիչներ), XCMG (գրեյդերներ) և SHANTUI (բուլդոզերներ):
2020 թվականին մշակվել էր նաև ձեռնարկության արտադրողականությունը տարեկան 3.5 միլիոն տոննայից մինչև 4.5 միլիոն տոննա հանքաքարի հասցնելու նախագիծը, որի շրջանակում արդիականացվել է կոմբինատի հարստացման ֆաբրիկան։ Իրականացվել է ջարդման-մանրացման բաժանմունքի լայնածավալ վերակառուցում, հին սարքավորումները փոխարինվել են METSO ջարդիչներով: Կառուցվել է մանրացման նոր մասնաշենք, տեղադրվել են «ՏՅԱԺՄԱՇ» ընկերության երկու նոր աղացներ:
© AndranԱգարակի պղնձամոլիբդենային կոմբինատ
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ
Պոչամբարի հզորությունը մեծացվել է նաև Իրան-Հայաստան գազամուղի հատվածի տեղափոխման, մայրուղային խողովակաշարերի վերակառուցման և 2-րդ և 3-րդ բարձունքների պոմպակայանների վերակառուցման շնորհիվ: Իրականացվել է 3 -րդ բարձունքի նոր պոմպակայանի կառուցումը:

«Մշտական ճգնաժամերը, որոնց մենք բոլորս բախվել ենք 2008 թվականից մետաղի միջազգային շուկայում հանգեցրել են անբարենպաստ պայմանների։ Այս համատեքստում մենք մեր խնդիրը տեսանք մարտահրավերներին ժամանակին և համարժեք արձագանքելու մեջ՝ նպատակ ունենալով պահպանել արդյունավետ աշխատանքը և մրցունակությունը: Մենք հաջողությամբ ավարտեցինք ներդրումային նախագիծը և հաղթահարեցինք առաջադրված բոլոր խնդիրները»,- ասել է «ԱՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը:

Տեխնիկական նախագծի շրջանակում շահագործման է հանձնվել նաև նոր հետադարձ ջրամատակարարման համակարգը, որի շնորհիվ ջրի օգտագործումը նվազել է 30%-ով:
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի արդիականացման համապարփակ ծրագրի ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար:
Բացի ներդրումային պարտավորություններից, ընկերությունը կատարում է սոցիալ-տնտեսական պարտավորությունները: Մեղրի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման շրջանակում վերջին երեք տարում հատկացվել է 530 հազար ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը ներառված է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ակտիվների «Հայկական» պորտֆելում: Գործարանը գտնվում է Հայաստանի հարավում ՝ Իրանի հետ սահմանին, և Մեղրու տարածաշրջանի ամենամեծ արդյունաբերական օբյեկտն է: 2007 թվականից ի վեր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 90 մլն դոլար է ներդրել ԱՊՄԿ-ի զարգացման գործում: Այժմ Ագարակի գործարանում աշխատում է 1150 մարդ: 2008-2020 թվականներին «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ՀՀ պետական բյուջե վճարել է ավելի քան 135 մլն ԱՄՆ դոլարի չափով հարկեր` ներառյալ ԱԱՀ վճարները:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала