Բարև ձեզ․ Ֆիլիպ Կիրկորովը Հայաստան է եկել

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել ֆոտոբանկՖիլիպ Կիրկորով
Ֆիլիպ Կիրկորով - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Հանրահայտ երգչին օդանավակայանում դիմավորել է Սարո Գևորգյանը, որը համագործակցության առաջարկ է ստացել Կիրկորովից։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է։ Երգիչը տեղեկությունը հայտնել է Instagram-ի իր էջում՝ տեսանյութ հրապարակելով օդանավակայանից։ Կադրերում երևում է, որ երգչին դիմավորել է «Նոր ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը։
«Բարև ձեզ։ Դիմավորիր, Երևան»,- ասում է Կիրկորովը տեսանյութում ։
Նշենք, որ ավելի վաղ Սարո Գևորգյանը հայտնել էր, որ առաջիկայում մեկնելու է Մոսկվա` իր կարիերան սկսելու, որովհետև Ֆիլիպ Կիրկորովից առաջարկ է ստացել։
Երգիչը նաև նախատեսում է մասնակցել «Եվրատեսիլին»։ Կիրկորովը խոստացել է, որ այդ երգն ինքն է գրելու։
Ցավդ տանեմ. Բիլանն ու Կիրկորովը շնորհավորել են "Նոր ալիք-2021"–ի հաղթող Սարո Գևորգյանին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала