Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի դեմ նոր քարոզարշավ սկսվել. Մամիջանյանը գտել է պատասխանը

© Sputnik / Aram NersesyanАйк Мамиджанян на заседании Парламента
Айк Мамиджанян на заседании Парламента - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Բաժանորդագրվեք
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Մամուլում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քարոզարշավը ուղղված է դատարանում "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հավանական պարտությունը մեղմելուն։ Նման տեսակետ այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Պետական քարոզչամեքենայի սանձազերծած արշավով փորձում էին պատճառաբանել, թե նախագահ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի հաջորդ օրը գտնվել է Բադեն–Բադեն քաղաքում, որը շատ արագ հերքեց նախագահի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը` հստակ ապացույցներով, որ նախագահը մեկնել է Գերմանիա, վայրէջք է կատարել Բեռլինի ռազմական օդանավակայանում և հանդիպել Անգելա Մերկելի հետ։ Երբ այդ ամեն ինչը սկսվեց, առաջին միտքն այն էր, որ դա օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի` հետագայում դատարանում սպասվելիք պարտությունը մեղմելուն էր ուղղված։ Իսկ ես հիշեցնեմ, որ Սուքիասյանն ասել էր, թե Սարգսյանը խաղատուն է հաճախել, այլ ոչ թե առհասարակ Բադեն–Բադենի մասին էր խոսքը»,– ասաց Մամիջանյանը։
ՀՀ գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազությանը
Նրա խոսքով` ավելի ուշ իրենք նաև ենթադրել են, թե այս ամենը հանրության ուշադրությունը ավելի կարևոր հարցերից, այդ թվում նախապատևաստվող նոր հակահայ փաստաթղթի ստորագրումից շեղելն էր։
Հիշեցնենք` օգոստոսի 25-ին ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել էր, թե Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է նույն Բադեն-Բադեններում»: Նրա պնդմամբ` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։
Սեպտեմբերի 6-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատական հայցը դատարան ներկայացնելուց առաջ դատարանի բակում հավաքված լրագրողներին հայտնել էր, որ որպես վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ են պահանջելու, որը կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ ԱԺ "քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։
Ի դեպ, Սերժ Սարգսյանն իր հայցով դատի է տվել ոչ միայն ընդդիմադիր պատգամավորին, այլև ԱԺ աշխատակազմին` նրանցից պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները ևհատուցել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը։ Թե փոխհատուցման ինչ չափ է պահանջնել Սարգսյանը, դատական տեղեկատվական համակարգում հրապարակված գործում չի նշվում։
Դատական գործը մակագրվել է ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրի դատավոր Սերգեյ Սահակյանին:
Դատավարության մեկնարկի օրը դեռ նշանակված չէ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала