https://armeniasputnik.am/20210917/inqnadzigvov-harvatsel-en-hajeri-meqenajin-qocharjany-adrbejancineri-het-mijadepi-masin-33377272.html
Ինքնաձիգով հարվածել են հայերի մեքենային. Քոչարյանը` ադրբեջանցիների հետ միջադեպի մասին
Ինքնաձիգով հարվածել են հայերի մեքենային. Քոչարյանը` ադրբեջանցիների հետ միջադեպի մասին
Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում մանրամասներ է հայտնել նախօրեին հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպից։ 17.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-17T16:52+0400
2021-09-17T16:52+0400
2021-09-17T19:39+0400
սյունիք
հայեր
ադրբեջանցի
որոտան
ռադիո
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/11/33387885_0:83:1600:983_1920x0_80_0_0_5615f6448849e10cde3ad3eac5792faf.jpg
Ինքնաձիգով հարվածել են հայերի մեքենային. Գորիսի փոխհամայնքապետը` ադրբեջանցիների հետ միջադեպի մասին
Ինքնաձիգով հարվածել են հայերի մեքենային. Գորիսի փոխհամայնքապետը` ադրբեջանցիների հետ միջադեպի մասին
Երեկ երեկոյան Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են սահմանապահ զորքերին հաց հասցնող մեքենան, ինքնաձիգով հարվածել մեքենային, վարորդից պահանջել, որ մեքենայի դռներն ու պատուհանները բացի։ Տեղեկությունը Sputnik Արմենայի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը։«Մեքենան կանգնեցրել են, լկտի արտահայտություններ արել ։ «Տուպիկ» է եղել` մեքենան իրենց դիմացը կանգնած։ Տեսել են հայկական համարանիշներով մեքենա է, սկսել են կոպիտ արտահայտություններ անել։ Ասել են` ինչու ես կանգնել, քշի գնա, վարորդն ասել է` ճանապարհ չկա»,- պատմեց փոխհամայնքապետը։Քոչարյանի խոսքով` վարորդը ադրբեջանցիների սադրանքներին տեղի չի տվել։ Նրանից բացի, մեքենայի մեջ ևս երկու որոտանցի երիտասարդ է եղել։ Երիտասարդներն ահազանգել են իրենց գյուղապետին, Գորիսի փոխհամայնքապետին, վերջիններս տեղեկացրել են Սյունիքի մարզպետարան, պատկան մարմիններին։«Վարորդն ու երիտասարդները մոտ 15 րոպե այդպես մնացել են։ Հետո ռուս խաղաղապահները նկատել են, որ ադրբեջանցիներն իրենց շատ վատ են պահում, մոտեցել են, նրանց միջնորդությամբ մեքենան շարժվել է»,- ասաց Քոչարյանը։Այսօր արդեն վարորդը հացը սահմանապահ զորքերին է հասցրել ռուս և հայ սահմանապահների ուղեկցությամբ։Հայաստանը պետք է պահի Իրանի համար տարանցիկ երկրի իր կարգավիճակըԱվելի վաղ Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ 3 հայ վարորդներից ահազանգ է ստացել, որ Գորիս-Որոտան ճանապարհահատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետում ադրբեջանցիները ստուգել են իրենց փաստաթղթերն ու բեռները։Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են իրանցի բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։
https://armeniasputnik.am/20210916/sjuniqum-adrbejancinery-khakhtum-en-hajastani-u-irani-qaghaqacineri-iravunqnery-mip-33353384.html
սյունիք
որոտան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/11/33387885_90:0:1510:1065_1920x0_80_0_0_164dab8f1db71b8723a3e4ddd6ba8c36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սյունիք, հայեր, ադրբեջանցի, որոտան
սյունիք, հայեր, ադրբեջանցի, որոտան
Ինքնաձիգով հարվածել են հայերի մեքենային. Քոչարյանը` ադրբեջանցիների հետ միջադեպի մասին
16:52 17.09.2021 (Թարմացված է: 19:39 17.09.2021) Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում մանրամասներ է հայտնել նախօրեին հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպից։
Երեկ երեկոյան Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են սահմանապահ զորքերին հաց հասցնող մեքենան, ինքնաձիգով հարվածել մեքենային, վարորդից պահանջել, որ մեքենայի դռներն ու պատուհանները բացի։ Տեղեկությունը
Sputnik Արմենայի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը։
«Մեքենան կանգնեցրել են, լկտի արտահայտություններ արել ։ «Տուպիկ» է եղել` մեքենան իրենց դիմացը կանգնած։ Տեսել են հայկական համարանիշներով մեքենա է, սկսել են կոպիտ արտահայտություններ անել։ Ասել են` ինչու ես կանգնել, քշի գնա, վարորդն ասել է` ճանապարհ չկա»,- պատմեց փոխհամայնքապետը։

16 սեպտեմբերի 2021, 23:07
Քոչարյանի խոսքով` վարորդը ադրբեջանցիների սադրանքներին տեղի չի տվել։ Նրանից բացի, մեքենայի մեջ ևս երկու որոտանցի երիտասարդ է եղել։ Երիտասարդներն ահազանգել են իրենց գյուղապետին, Գորիսի փոխհամայնքապետին, վերջիններս տեղեկացրել են Սյունիքի մարզպետարան, պատկան մարմիններին։
«Վարորդն ու երիտասարդները մոտ 15 րոպե այդպես մնացել են։ Հետո ռուս խաղաղապահները նկատել են, որ ադրբեջանցիներն իրենց շատ վատ են պահում, մոտեցել են, նրանց միջնորդությամբ մեքենան շարժվել է»,- ասաց Քոչարյանը։
Այսօր արդեն վարորդը հացը սահմանապահ զորքերին է հասցրել ռուս և հայ սահմանապահների ուղեկցությամբ։
Ավելի վաղ Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ 3 հայ վարորդներից ահազանգ է ստացել, որ Գորիս-Որոտան ճանապարհահատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետում ադրբեջանցիները ստուգել են իրենց փաստաթղթերն ու բեռները։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են իրանցի բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։