Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստման սերտիֆիկատ

© Sputnik / Ekaterina Chesnokova / Անցնել ֆոտոբանկQR-код сертификата вакцинации
QR-код сертификата вакцинации - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Միայն բացառիկ դեպքերում ՀՀ քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել նաև ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելով։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին Իսպանիայում ուժի մեջ մտած նոր ընթացակարգի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է համաճարակաբանական տեսանկյունից ոչ ապահով երկրների ցանկում։
"Սա նշանակում է, որ այսուհետ զբոսաշրջային նպատակով Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ",-նշված է հաղորդագրության մեջ։
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
Կորոնավիրուսի "Դելտա" շտամի պատճառով ՀՀ–ում մահերն ու ծայրահեղ ծանր վիճակներն ավելացել են
Ի դեպ, պատվաստանյութը պետք է գրանցված լինի Իսպանիայի առողջապահության նախարարության կողմից (Pfizer-BioNTech, Moderna, Astra-Zeneca, Janssen/Johnson&Johnson, Sinovac y Sinopharm)։
Բացի այս, բացառիկ դեպքերում ՀՀ քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել նաև ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելով, սակայն այս պարագայում անհրաժեշտ է նախապես ճամփորդելու թույլտվություն ստանալ ՌԴ-ում Իսպանիայի դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից։
Կորոնավիրուսի տարածման պատճառով առանձին դպրոցներ կարող են անցնել հեռավար ուսուցման
Ի դեպ, նկատենք, որ ՀՀ–ի տրամադրած պատվաստման սերտիֆիկատները մյուս երկրներում չեն ճանաչվում։ Առողջապահության նախարարությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 759-ով և դարձել 252 082:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала