https://armeniasputnik.am/20210917/meghrium-bnutjan-hatuk-pahpanvvogh-taratsqum-brnkvats-hrdehy-chi-hajvoghvum-marel------33358802.html
Մեղրիում՝ բնության հատուկ պահպանվող տարածքում, բռնկված հրդեհը չի հաջողվում մարել
Մեղրիում՝ բնության հատուկ պահպանվող տարածքում, բռնկված հրդեհը չի հաջողվում մարել
"Արևիկ" ազգային պարկի տարածքում առկա են վայրի բնության հազվագյուտ և ոչնչացող տեսակներ, գրանցված է Հայաստանի Կարմիր Գրքում: Վերջին 60 տարիների ընթացքում... 17.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-17T11:17+0400
2021-09-17T11:17+0400
2021-09-17T12:26+0400
արգելոց
տեսանյութեր
հայաստան
հրդեհ
մեղրի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/11/33358247_0:0:1280:720_1920x0_80_0_0_f1f8a5c2b438ed3b228d8e13540095e8.jpg
Սյունիքում` «Արևիկ» ազգային պարկի տարածքում արդեն 3-րդ օրը շարունակվող հրդեհն առայժմ մարել չի հաջողվում։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը` նշելով, որ հրդեհաշիջման աշխատանքներին են միացել ևս 32 փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի` 25 և«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի 10 աշխատակից։Հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին։ Դեպքի վայր էին մեկնած հրշեջ-փրկարարները նույն օրը երկոյան մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ստիպված էին ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները։ Հաջորդ օրը` սեպտեմբերի 16-ին վաղ առավոտյան ազգային պարկի տարածք էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, ազգային պարկի 20 աշխատակից և 23 զինծառայող: Սեպտեմբերի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ այրվել էր ԱՊ 10-12 հա բուսածածկույթ։ «Արևիկ» ազգային պարկը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում։ Հատուկ պահպանվող տարածք է հռչակվել 2010թ–ին։ Ազգային պարկի տարածքում ներկայացված է լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային կիսաանապատներից մինչև բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը: Հրդեհ՝ Արա լեռան լանջին. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկՇուրջ 30 հազար հա տարածքում առկա են վայրի բնության հազվագյուտ և ոչնչացող տեսակներ, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում: Վերջին 60 տարիների ընթացքում Հայաստանում առաջին անգամ «Արևիկ» ԱՊ–ում հայտնաբերվել էր զոլավոր բորենի, որը համարվում էր անհետացած տեսակ։
https://armeniasputnik.am/20210916/nojan-gortsaranum-hrdeh-e-brnkvel-depqi-vajrum-4-martakan-hashvark-e-ashxatum-33337609.html
մեղրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/11/33358247_155:0:1115:720_1920x0_80_0_0_8aed407e6b9501e0d5b22a0b55375cc9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արգելոց, տեսանյութեր, հայաստան, հրդեհ, մեղրի
արգելոց, տեսանյութեր, հայաստան, հրդեհ, մեղրի
Մեղրիում՝ բնության հատուկ պահպանվող տարածքում, բռնկված հրդեհը չի հաջողվում մարել
11:17 17.09.2021 (Թարմացված է: 12:26 17.09.2021) "Արևիկ" ազգային պարկի տարածքում առկա են վայրի բնության հազվագյուտ և ոչնչացող տեսակներ, գրանցված է Հայաստանի Կարմիր Գրքում: Վերջին 60 տարիների ընթացքում Հայաստանում առաջին անգամ այստեղ հայտնաբերվել է զոլավոր բորենի, որը համարվում էր անհետացած տեսակ։
Սյունիքում` «Արևիկ» ազգային պարկի տարածքում արդեն 3-րդ օրը շարունակվող հրդեհն առայժմ մարել չի հաջողվում։ Այս մասին հայտնում է
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը` նշելով, որ հրդեհաշիջման աշխատանքներին են միացել ևս 32 փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի` 25 և«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի 10 աշխատակից։
Հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին։ Դեպքի վայր էին մեկնած հրշեջ-փրկարարները նույն օրը երկոյան մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ստիպված էին ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները։

16 սեպտեմբերի 2021, 17:33
Հաջորդ օրը` սեպտեմբերի 16-ին վաղ առավոտյան ազգային պարկի տարածք էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, ազգային պարկի 20 աշխատակից և 23 զինծառայող: Սեպտեմբերի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ այրվել էր ԱՊ 10-12 հա բուսածածկույթ։
«Արևիկ» ազգային պարկը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում։ Հատուկ պահպանվող տարածք է հռչակվել 2010թ–ին։ Ազգային պարկի տարածքում ներկայացված է լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային կիսաանապատներից մինչև բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը:
Շուրջ 30 հազար հա տարածքում առկա են վայրի բնության հազվագյուտ և ոչնչացող տեսակներ, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում: Վերջին 60 տարիների ընթացքում Հայաստանում առաջին անգամ «Արևիկ» ԱՊ–ում հայտնաբերվել էր զոլավոր բորենի, որը համարվում էր անհետացած տեսակ։