Միրզոյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել Դուշանբեում

© Photo : official site of MOFA of RA Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպումը
Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի  հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
ՀՀ արտգործնախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրավիճակը:
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով սերտ կապերի վրա հիմնված հայ-հնդկական ավանդական ջերմ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Արտգործնախարարները համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն են հայտնել։
© Photo : official site of MOFA of RA Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպումը
Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի  հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպումը
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բովանդակային քննարկումներ սկսել տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի շուրջ համագործակցության մասին: Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը:
Նախարարները գոհունակությամբ ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև "Հյուսիս-Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:
© Photo : official site of MOFA of RA Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպումը
Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի  հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպումը
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը:
Այդ համատեքստում նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև շարունակական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Միրզոյանը վերահաստատել է Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը։
Կողմերը քննարկել են նաև իրավիճակն Աֆղանստանում:
Հայաստանի ու Հնդկաստանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, որտեղ Արարատ Միրզոյանը գտնվում է ՀԱՊԿ կառույցների աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала