Ստուգվել են եռամսյա հավաքներում ընդգրկվածների սոցիալ-կենցաղային պայմանները

© PhotoРабочая группа Службы Гкештаба посетила воинские части и базы военной полиции, входящие в состав квартальных сборов резервистов
Рабочая группа Службы Гкештаба посетила воинские части и базы военной полиции, входящие в состав квартальных сборов резервистов  - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը շրջայց է կատարել զորամասեր։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ստուգվել են եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված պահեստազորայինների սոցիալ-կենցաղային պայմանները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։
ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը սեպտեմբերի 14-ից 17-ը շրջայց է կատարել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված զորամասեր ու ռազմական ոստիկանության հենակետեր։
Отправка резервистов на боевое дежурство - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
Եռամսյա վարժական հավաքների մասնակիցները մեկնել են մարտական դիրքեր
«Մարտական դիրքերում առանձնակի ուշադրություն է դարձվել անձնակազմի հանդերձավորմանը և սոցիալ-կենցաղային պայմաններին, զենք-զինամթերքի պահպանությանը, անվտանգության կանոնների պահպանմանը, ինչպես նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը անցկացվում են պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала