Թող թշնամին մտնի մեր գյուղ, մենք էլ կդիմավորենք․ Արցախի Աղավնոյի բնակիչները վերադառնում են

© Sputnik / Aram NersesyanЖители села Угтасар Аскеранского района Карабаха покидают свои дома перед сдачей территорий азербайджанской стороне (19 ноября 2020). Карабах
Жители села Угтасар Аскеранского района Карабаха покидают свои дома перед сдачей территорий азербайджанской стороне (19 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Արցախի Աղավնո գյուղը Քաշաթաղի շրջանի երեք բնակավայրերից մեկն է, որը պատերազմից հետո չի հանձնվել Ադրբեջանին՝ մնալով մարդասիրական միջանցքի մեջ։ Աղավնոյի բնակիչները նաև այն քիչ մարդկանցից են, ովքեր հիմնականում մնացին ու կռվեցին թշնամու դեմ, իսկ հետո սկսեցին օրինակ ծառայել մյուսներին՝ վերադառնալու և հայրենի հողը կրկին մշակելու համար։
Աղավնո համայնքը նախկինում կրել է Զաբուկ անունը, իսկ արցախյան ազատամարտից հետո վերանվանվել է Աղավնո՝ գյուղի տարածքով հոսող համանուն գետի անունով։ Աղավնոյում մինչև պատերազմը ապրում էր մոտ 300 մարդ, պատերազմից հետո այնտեղ փաստացի կա 180-ը։ Ոմանք դեռ վախենում են վերադառնալ՝ զգուշանալով գյուղի մոտակայքով պարբերաբար անցնող ադրբեջանական զինվորական ավտոշարասյուներից։ Համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը պատմում է, թե ինչպես են հետպատերազմյան Աղավնոյում հաղթահարում հոգեբանական ու ֆիզիկական խնդիրները։
«Ասֆալտ չունենք, ջրի խնդիր ունենք, տասնյակ հարցեր, որոնք տարիներ շարունակ լուծում չունեցան։ Բնակիչներն էլ սա անվանում էին "թուրքի հող"։ Այնքան անվանեցին այդպես, այնքան բոլորը պատմաբան դարձան, բայց չտարբերեցին հայրենին օտարից, մինչև այսօրվան հասանք։ Պատերազմի ժամանակ մեր գյուղի դպրոցը վնասվել էր, նորոգեցինք։ Ալիևը չի որոշում մեր այստեղ մնալը։ Հայը իրավունք ունի ապրել իր հողում»,-ասում է նա։
Գյուղում զրուցում եմ հնաբնակների հետ։ Նարինե Ռասոյանն Աղավնոյում է 27 տարի, այստեղ ունեցել է 6 երեխա, ամենափոքրը ծնվել է պատերազմից անմիջապես հետո։ Ասում է՝ ռմբակոծության տակ շարունակել է ապրել գյուղում՝ նույնիսկ իր երեխաներին տեղում պահելով, քանի որ միայն այդկերպ էր հնարավոր պահել հայրենիքը։ Զարմանում ու զայրանում է Աղավնոյի անորոշ ապագայի մասին իմ հարցից։
Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչների համար աջակցության ծրագիր կգործի
«Ես գիտեմ, որ բնակվելու եմ այստեղ, դուրս չեմ գալու։ Իմ տնից լավ տեղ չի կարող լինել, իմ հողն ու իմ տունը այստեղ է, ես վախենալու բան չունեմ, թող թուրքը մեզնից վախենա։ Թող թշնամին մտնի մեր գյուղ, մենք էլ կդիմավորենք նրան»,-ասում է Նարինեն։
Համայնքի ղեկավարը որոշել է ոչ միայն օգնել բնակիչներին՝ մնալու այստեղ, այլև մեծացնել նրանց թիվը՝ տներ հատկացնելով Արցախի գրավյալ տարածքներից տեղահանվածներին։
«Հողը պատկանում է նրան, ով այնտեղ ապրում է։ Ես էլ ասում եմ՝ նրանք, ովքեր չեն ուզում վերադառնալ իրենց տներ, նրանց փոխարեն այստեղ բերում ենք Շուշիից, Հադրութից և այլ վայրերից տեղահանված հայերի, վերադառնում ենք բնականոն կյանքի»,-ասում է Անդրանիկ Չավուշյանը։
Ситуация у здания Матенадарана на проспекте Маштоца (12 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2020
Բերձորի ու Աղավնոյի բնակիչները բողոքում են. կորցրել են ամեն ինչ, չգիտեն՝ ինչպես ապրել
Զրուցում եմ Աղավնոյի դպրոցի տնօրենի հետ։ Պողոս Աղաբեկյանը ապրում է Սյունիքի Տեղ գյուղում, բայց աշխատանքը նրան տեղափոխել է Աղավնո, որտեղ մնացել է ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո։ Դպրոցի տնօրենի ու գյուղապետի նախաձեռնությամբ ու գյուղի բնակիչների ջանքերով նորոգվել է դպրոցի շենքը, որը պատերազմի ժամանակ կիսավեր էր դարձել։ Հիմա այնտեղ երեխաներն էլի սովորում են։
«Դպրոցում այս պահին սովորում է 32 աշակերտ, մենք հունվարի 11-ից սկսել ենք աշխատանքը՝ ունենալով 8 աշակերտ։ Դասապրոցեսը նորմալ ընթանում է։ Ունենք նաև Բերձորից 12 աշակերտ, որոնց բերում է քաղաքապետը։ Բերձորի երեխաների մի մասն էլ Եղծահողի դպրոցում է սովորում»,-ասում է Պողոս Աղաբեկյանը։
Դպրոցականները պատմում են պատերազմի ժամանակ իրենց զգացողությունների և այսօրվա տրամադրությունների մասին։
Նոր ծրագիր տեղահանված քաշաթաղցիների համար. 950 ընտանիքի համար տուն գնելը կհեշտանա
«Պատերազմի ժամանակ որ գնացել էինք ՀՀ, շատ էինք կարոտում մեր ծննդավայրին։ Հիմա վերադարձել ենք, այստեղ վախենալու բան չկա, մենք ապրում ենք, ավելի ապահով է ցանկացած այլ վայրից։ Բոլորը ասում են՝ պարտվել ենք, բայց մեր զինվորը չի պարտվել, այդ մենք ենք պարտվել դավաճաններին»,-նշում են երեխաները։
Երեխաների խոսքերն ուղղակիորեն արտահայտում են մեծահասակների տրամադրությունները։ Համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի ձևակերպումն է։ Սիրիայից Լիբանան, ապա Արցախ տեղափոխված Անդրանիկը հայտնի է որպես կառավարության հետ մշտական պայքարող պաշտոնյա։ Ինքն էլ ասում է, որ չի կարողանում հանդուրժել իշխանության անգործությունը։ Բացելով փակագծերը՝ պատմում է, որ հաճախ իրենից պահանջել են լքել գյուղն ու մարդկանց տարհանել Աղավնոյից, քանի որ Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածություն կա Քաշաթաղից մնացած 20 կիլոմետրանոց միջանցքը պահել առանց հայկական բնակչության։
Отец одного из попавших в азербайджанский плен военнослужащих беседует с журналистами во время сидячей акции протеста у Дома правительства (24 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Կա՛մ մեզ թող ամեն ինչով ապահովեն, կա՛մ փախստականի կարգավիճակ տան. քաշաթաղցիներ
«Իրենք չեն կարող մեր փոխարեն որոշել, որ սանտիմետրով չափված և մեր տղաների արյունով պահած հողը տանք թշնամուն»,-Աղավնոյի համայնքապետի խոսքն է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала