Վլադիմիր Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել ֆոտոբանկՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Ռուսաստանում Պետական դումայի ընտրությունները կտևեն 3 օր։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում էլեկտրոնային համակարգով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այս տարի ՌԴ Պետական դումայի ու այլ ընտրությունների միասնական քվեարկություններն անցկացվում են սեպտեմբերի 17-ից 19-ը։
Президент РФ В. Путин ответил на вопросы журналистов - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացել է. Պեսկովն ասել է` ինչպես է նախագահն անցկացնում իր օրը
Պուտինը ինքնամեկուսացել է մի քանի օր առաջ։ Վարակվածի հետ շփումից հետո նա անմիջապես կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Թեստի պատասխանը բացասական էր։
Պեսկովը հավաստիացրել է, որ նախագահը բացարձակ առողջ է, չնայած նրա շրջապատում կան հիվանդացածներ։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նրանք նախագահի աշխատանքն ու կենցաղը ապահովող մարդիկ են։
Պետդուման ընտրվում է 5 տարի ժամկետով՝ խառը ընտրակարգով. 225 պատգամավոր ընտրվում է համամասնական (կուսակցական), 225-ը՝ մեծամասնական (միամանդատ) կարգով։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала