Հերոս տղաների ծնողների վրա ճնշումներ են գործադրվում. պատգամավոր

Արցախյան պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը` ԱԺ "Հայաստան" դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը, Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սեպտեմբերի 21-ի նախանշված "գունագեղ տոնակատարության" առթիվ ՀՀ կառավարության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիային։
Անհեթեթություն է անկախության տոնակատարության վրա նման մեծ միջոցներ ծախսել, երբ բազմաթիվ վիրավոր ու հաշմանդամ զինծառայողներ օժանդակության կարիք ունեն և չեն կարողանում գումար հայթայթել, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նազարյանի խոսքով` սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում գունագեղ շոու անցկացնելու գաղափարը հունից հանել է արցախյան պատերազմում զոհված հերոս զինվորների ծնողներին, թեև հսկայական ճնշումներ են գործադրվում նրանց վրա, որպեսզի լոյալ լինեն իշխանությունների հանդեպ, և բնական է, որ ոչ բոլորը կարող են դիմանալ։
Полиция закрыла проезд к площади Республики перед началом митинга премьер-министра (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Զոհվածի հարազատին ոստիկանություն տարան. բողոքում էր, որ համերգ է լինելու
Նրա համոզմամբ` առաջինը որդեկորույս ծնողներն են արժևորում, թե ինչ է երկիրը, ինչ է պետականությունն ու անկախության խորհուրդը, բոլորից շատ ցանկանում են, որ երկիրը հնարավորիս շուտ դուրս գա այս խայտառակ վիճակից։
Անդրադառնալով սեպտեմբերի 21-ին դեպի Եռաբլուր երթ կազմակերպելու գաղափարին` Նազարյանն ընդգծեց, որ Եռաբլուրը չպետք է արժեզրկվի ամեն տոնի պատրվակով, ի վերջո դա կարելի է անել սեպտեմբերի 27-ին, երբ մեկ տարի առաջ այդ օրը սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը։
Անցած տարի գերի չունեի՞նք, որ Անկախության օրը նշեցինք. վարչապետի օգնականը` զոհվածի ծնողին
Նազարյանը նշեց, որ հերոս տղաների ծնողներին արել է որոշ առաջարկներ, որոնք քննարկելուց հետո, երբ բոլորը կլինեն համակարծիք, նա նոր կբարձրաձայնի այդ առաջարկների մասին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала