00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Բաքուն փորձում հասնել այն բանին, որ օտարերկրացիներն Արցախ չայցելեն

© Sputnik / Aram NersesyanБлокпост российских миротворческих сил в Лачинском коридоре (17 ноября 2020). Карабах
Блокпост российских миротворческих сил в Лачинском коридоре (17 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 18.09.2021
Բաժանորդագրվել
Ադրբեջանը կրկնապատկել է արտաքին աշխարհից Արցախի մեկուսացմանը հասնելուն ուղղված ջանքերը։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ ռուս խաղաղապահները պետք է թույլ չտան օտարերկրացիներին Արցախ այցելել։ Մի՞թե այդպես է։ Պարզում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Սեպտեմբերի 16–ին Ադրբեջանի ԱԳՆ–ն թարմացրեց այսպես կոչված «սև ցուցակը»։ Խոսքն առանց Բաքվի համաձայնության Արցախ այցելելու պատճառով երկրում անցանկալի անձ հայտարարված օտարերկրացիների տվյալների բազայի մասին է։ Այս անգամ առիթը ֆրանսիացի քաղաքական գործիչների պատվիրակության այցն էր Ստեփանակերտ։
Խումբը գլխավորում էր Ազգային ասամբլեայի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին։ Նրա հետ միասին Ստեփանակերտ այցելեցին Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլին և արցախյան Մարտակերտի քույր քաղաք Սարսելի վարչակազմի ներկայացուցիչները։
Ֆրանսիացի հյուրերը Ստեփանակերտ էին ժամանել սեպտեմբերի 14-ին` մասնակցելու բանաստեղծ Փոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Բաքվում այցի մասին հազիվ թե իմանային, եթե Ֆրանսուա Պուպոնին այդ մասին գրառում չաներ Twitter–ի իր էջում։
Самолет Boeing 777 - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Պատմական չվերթ Բաքվի համար. Թուրքիան փակում է իր օդային սահմանը ՀՀ–ի համար, Հայաստանը` ոչ
Լիովին կանխատեսելի արձագանք հետևեց։ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտարարեց, որ Պուպոնին, որը հայտնի է«կոշտ հակաադրբեջանական դիրքորոշմամբ», կպատժվի. կարգելվի նրա մուտքն Ադրբեջանի տարածք։ Չեմ կարծում, որ պարոն Պուպոնիին այդ պատիժը դաժան կթվա, քանի որ մինչ օրս նա Բաքու այցելելու ցանկություն չի հայտնել։ Իսկ ահա Ստեփանակարտում նա եղել է նաև նախկինում։ Այնպես որ, «սև ցուցակում» Պուպոնիին ներառելու մասին տիկին Աբդուլլաևայի հայտարարությունը նույնիսկ փոքր–ինչ տարօրինակ է թվում։ Արդեն շուրջ 6 տարի է, ինչ նրա անունն այդ ցուցակում է։
Հատկանշական է, որ վերջին շրջանում Արցախ առավել հաճախ այցելում են հենց ֆրանսիացիները։ Տարեսկզբից Ստեփանակերտ են այցելել Ազգային ասամբլեայի պատգամավորները, Սոցիալիստական կուսակցության առաջնորդները, քույր քաղաքների պատվիրակները, էլ չենք խոսում մի շարք լրագրողների մասին։ Ռուս խաղաղապահները նրանց համար խոչընդոտներ չեն ստեղծել։ Միայն մեկ անգամ տհաճ միջադեպ գրանցվեց, երբ Լաչինի անցակետում ֆրանսիացի հյուրերին ասացին, որ Արցախի ԱԳՆ–ի հավատարմագրումը Ստեփանակերտ այցելելու համար կարող է բավարար չլինել։ Ճիշտ է, մի քանի օրվա ընթացքում խնդիրը լուծվեց և Փարիզից ժամանած հյուրերը հասան Արցախ։
Ինչպես հայտնի է` Բաքվի իշխանությունները պնդում են, որ Արցախ օտարերկրացիների այցելությունները պետք է հաստատվեն իրենց կողմից։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունն այդ առիթով դիրքորոշում չունի և չի կարող ունենալ։ Նրանք առաջնորդվում են միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստով, որում որևէ խոսք չկա օտարերկրացիների այցելությունների սահմանափակումների մասին։ Այդ հանգամանքը հաշվի առնելով` խաղաղապահները մինչ օրս ապահովում են օտարերկրյա քաղաքացիների անխոչընդոտ այցելությունն Արցախ` առանց որևէ խտրականության։
Կարո՞ղ են աֆղանական գրոհայինները փախստականների անվան տակ թափանցել Արցախ
Այնուամենայնիվ, Արցախի ԱԳՆ–ն անհրաժեշտ է համարել հստակեցնելու հանրապետություն այցելությունների կարգը։ Փետրվարին խորհրդարանը համապատասխան օրենքում փոփոխություն կատարեց։ Մուտքի վիզայի տրամադրման մեխանիզմն օտարերկրացիների համար փոքր–ինչ բարդացվեց։ Բայց այն, իհարկե, պաշտոնական Բաքվի որևէ մասնակցություն չի ենթադրում։
Պարզապես, եթե նախկինում վիզա հնարավոր էր ստանալ տեղում, ապա այսօր պետք է նախապես հարցում ուղարկել Երևանում Արցախի մշտական ներկայացուցչություն և սպասել չորս օր։
Հավանաբար այդ չորս օրն անհրաժեշտ է ռուսական կողմի համապատասխան ծառայությունների հետ որոշ դետալներ համաձայնեցնելու համար։ Բայց ոչ ադրբեջանական։ Նոր կարգը լիովին արդարացրեց իրեն։ Այս ընթացքում Արցախ այցելած հարյուրավոր օտարերկրացի հյուրեր գործող կարգում իրենց համար որևէ բարդ բան չհայտնաբերեցին։

Նկատելի է, որ Բաքվում առավել ցավագին են արձագանքում Արցախ ռուսաստանցիների և իրանցիների այցերին։ Օրինակ, Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի արցախյան այցի դեպքում գործը հասավ սպառնալիքների։ Խորհրդարանականը վերջերս խոստովանեց, որ մինչ օրս սոցցանցերի միջոցով նամակներ է ստանում, որոնցում սպառնում են սպանել իրեն և իր երեխաներին։

Դա, իհարկե, առանձին անձանց ձեռքի գործն է, այլ ոչ պետության։ Բայց ընդհանուր մթնոլորտն ակնհայտորեն նպաստում է դրան։ Էլ ավելի կոշտ են Ադրբեջանում արձագանքում Արցախ իրանցիների` մասնավորապես` երկրի հյուսիսային թուրքաբնակ գավառների բնակիչների այցելություններին, որոնց Բաքվում հայրենակիցներ են համարում։ Օրեր առաջ հաստատվեցին նախկինում Արցախ այցելած երկու իրանցի վարորդի ձերբակալման տեղեկությունները։ Ի դեպ, երկուսն էլ էթնիկ ադրբեջանցի են։ Վարորդների նկատմամբ խոստանում են օրենքով նախատեսված միջոցներ կիրառել։ Պարզաբանեմ` Ադրբեջանի քրեական օրենսգրքում հոդված կա, որը թույլ է տալիս Արցախում հյուրընկալված օտարերկրացիներին բանտ նստեցնել անգամ երեք տարով։
Բայց հետաքրքիր է, որ Ադրբեջանը տվյալ դեպքում երկակի ստանդարտներ է դրսևորում։ Ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբան Միխայիլ Մոսակովսկուն, որը նախկինում ևս Արցախ էր այցելել և հանդգնել էր վերջերս էլ Բաքու ժամանել, պարզապես արտաքսեցին։ Իսկ ահա իրանցի վարորդներին մտադիր են քրեական հետապնդման ենթարկել։ Թեև երկու դեպքում էլ ադրբեջանական օրենքի նույն հոդվածն է խախտվել։ Հասկանալի է, որ իրանցիների ձերբակալումն ընդամենը Թեհրանի վրա քաղաքական ճնշում գործադրելու գործիք է, քանի որ Թահրանի կուլուարային գործողությունները Բաքվի կառավարիչներին վերջին շրջանում բոլորովին դուր չեն գալիս։
Блокпост российских миротворческих сил в Лачинском коридоре (17 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Ինչո՞ւ Բաքուն հանկարծ որոշեց դժգոհել ռուս խաղաղապահներից
Մինչ օրս Արցախ այցելած օտարերկրացիների քրեական հետապնդման միայն մի քանի փորձ է եղել։ Չորս դեպք եմ հիշում, երբ Ստեփանակերտ այցելելու համար օտարերկրացիների նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Անգլիացի հնագետների և Եվրախորհրդարանի պատգամավորների դեպքում Ինտերպոլը մերժեց։ Իսկ թուրք չորս ինտելեկտուալներին, որոնց թվում էր նաև մեջլիսի նախկին պատգամավոր Մեհմեդ Ուֆուկ Ուրասը, պաշտպանեց անձամբ թուրքական կառավարությունը։ Ալեքսանդր Լապշինի հետ կապված դեպքը միակն է, երբ Ադրբեջանին հաջողվեց ստանալ Արցախ ապօրինի այցելության համար մեղադրված օտարերկրացուն։ Բայց, ինչպես հայտնի է, այդ գործը տխուր ավարտ ունեցավ նախևառաջ հենց Ադրբեջանի համար, որին ՄԻԵԴ–ը մեղավոր ճանաչեց անօրինական գործողություններում և պարտավորեցրեց փոխհատուցում վճարել։
Բաքվում պատրաստ չեն համակերպվել այն բանի հետ, որ իրենց պահանջներն անտեսվում են։ Տարեսկզբին խորհրդակցություններից մեկի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Խաղաղապահների առաջ մենք հարց ենք բարձրացրել այն մասին, որ առանց մեր թույլտվության օտարերկրյա քաղաքացիները չեն կարող Արցախ այցելել։ Բայց չնայած դրան, ցավոք, նրանց դա թույլ են տալիս։ Սակայն մենք չենք լռի»։
Բաքուն իսկապես չի լռում։ Շաբաթվա սկզբին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նամակներով դիմել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությանն ու Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարությանը։ Նամակներում հորդորում են թույլ չտալ Արցախ այցելել օտարերկրյա պետությունների քաղաքացիներին անկախ իրենց էթնիկ պատկանելությունից։
Բաքվում ադրբեջանցի հետախույզին փորձում են ներկայացնել որպես հայ վարձկան
«Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց տրանսպորտային միջոցները չեն կարող մտնել Ադրբեջանի տարածք առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության։ Նման դեպքերը մեր երկրի օրենքների խախտում են», – ասվում է ուղերձներում։
Միևնույն ժամանակ, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ բավական պարզ գրված է, որ Ադրբեջանը «երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությունը»։ Փաստաթղթի տեքստում քաղաքացիության հիման վրա տարբերակում չկա։ Դրանում նաև չի ակնարկվում, որ Արցախ ՀՀ քաղաքացիների մուտքը հնարավոր է, իսկ օտարերկրացիներինը` ոչ։
Премьер-министр Армении Никол Пашинян принял сопредседателей Минской группы ОБСЕ (13 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2021
Միջնորդները դռնից դուրս չեկան, կամ Ալիևը փոխե՞լ է վերաբերմունքը բանակցությունների հարցում
Այնպես որ, ռուս խաղաղապահները հետագայում ևս կշարունակեն ղեկավարվել եռակողմ հայտարարության պահանջներով, այլ ոչ թե Ադրբեջանի օրենքներով։ Այս մասին թույլ է տալիս դատել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանությունը։ Պատասխանելով Արցախ` օտարերկրացիների և Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների այցի հասանելիության մասին հարցին, նա հստակ հայտարարեց.
«Ես պատճառներ չեմ տեսնում այդ մակարդակում իրականացվող շփումներին խոչընդոտելու համար»։
Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է։
Այդ առիթով երեք շատ տեղին հարց է առաջանում։ Առաջինը` արդյո՞ք Ադրբեջանի նախագահը գիտակցում էր, որ նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարությունը ստորագրելիս խախտել է Ադրբեջանի Հանրապետության օրենքները։ Չէ՞ որ հայտարարության տեքստում խոսվում է այն մասին, որ Բաքուն «երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը»։ Երկրորդ հարցը` ինչո՞ւ Հայաստանից բացի բոլոր այլ պետությունների քաղաքացիները Ադրբեջանի կողմից նման խտրականության են արժանանում։ Չէ՞ որ ո՛չ Ադրբեջանի օրենքներում, ո՛չ համատեղ հայտարարության տեքստում քաղաքացիության հիման վրա որևէ տարբերակում չկա։ Երրորդ` ինչո՞ւ ռուս խաղաղապահները պետք է իրենց համար առաջնահերթ համարեն Ադրբեջանի օրենքները, այլ ոչ եռակողմ հայտարարության պահանջները այն դեպքում, երբ Ադրբեջանի իշխանություններն անձամբ են այն ստորագրել։
Լրահոս
0