Մնացել էր էդ մի ձվիկը, ես հանեցի. ՔՊ–ի փոխարեն ՏԸՀ նախագահն է մասնակցել վիճակահանությանը
Մնացել էր էդ մի ձվիկը, ես հանեցի. ՔՊ–ի փոխարեն ՏԸՀ նախագահն է մասնակցել վիճակահանությանը
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Թիվ 31 ՏԸՀ-ում այսօր` սեպտեմբերի 18–ին, տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող... 18.09.2021, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Թիվ 31 ՏԸՀ-ում այսօր` սեպտեմբերի 18–ին, տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը:Որոշվեց, թե որ ուժը քվեաթերթիկի որ համարով կներկայանա:Նշենք, որ բացի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, մնացած բոլոր ուժերը ներկա էին և մասնակցեցին վիճակահանությանը:ՔՊ-ի փոխարեն վիճակահանությունն իրականացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:"Երևի թյուրիմացություն է եղել իրար մեջ, թե ով պետք է գա, դրա համար չեն եկել: Համ էլ հերթական համարը 10-րդն էր, վերջում մնացել էր էդ մի ձվիկը (նկատի ունի պարկուճները, որոնց մեջ դրված էին վիճակահանվող թվերը), ես հանեցի: Սա զուտ տեխնիկական հարց էր",-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՏԸՀ նախագահը:Ըստ վիճակահանության արդյունքների` Գյումրու ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկն այս տեսքը կունենաՀիշեցնենք` ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Թիվ 31 ՏԸՀ-ում այսօր` սեպտեմբերի 18–ին, տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը:
Որոշվեց, թե որ ուժը քվեաթերթիկի որ համարով կներկայանա:
Նշենք, որ բացի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, մնացած բոլոր ուժերը ներկա էին և մասնակցեցին վիճակահանությանը:
ՔՊ-ի փոխարեն վիճակահանությունն իրականացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:
"Երևի թյուրիմացություն է եղել իրար մեջ, թե ով պետք է գա, դրա համար չեն եկել: Համ էլ հերթական համարը 10-րդն էր, վերջում մնացել էր էդ մի ձվիկը (նկատի ունի պարկուճները, որոնց մեջ դրված էին վիճակահանվող թվերը), ես հանեցի: Սա զուտ տեխնիկական հարց էր",-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՏԸՀ նախագահը: