Ադելը գտել է իր սիրուն. երգչուհին լուսանկար է հրապարակել

© AFP 2020 / RONALD MARTINEZ / Getty Images via AFPԱդելը
Ադելը - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2021
Ադելը
Երկու տարվա ամուսնալուծությունից հետո Ադելը կարծես թե գտել է իր սիրուն։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը հաստատել է լուրերն այն մասին, որ սիրային հարաբերություններ ունի մարզական գործակալ Ռիչ Պոլի հետ: Երգչուհի Instagram-ի իր էջում սիրելիի հետ լուսանկար է հրապարակել։
Զույգը լուսանկարվել է ամսագրերից մեկի շապիկի համար: Երգչուհին հրապարակումը չի մեկնաբանել` միայն սրտիկ տեսքով էմոջի է տեղադրել ։ 39-ամյա Ռիչի հետ սիրավեպի մասին առաջին անգամ 33-ամյա Ադելը խոսել էր հուլիսի սկզբին։
Զույգը միասին հայտնվել էին NBA-ի եզրափակիչ խաղի ժամանակ. Ռիչ Պոլը NBA-ի լավագույն մարզական գործակալներից է։ Նա 19-րդ տեղն է զբաղեցրել Forbes-ի ցուցակում ամենաբարձր վարձատրվող գործակալների շարքում։
"Ցնցող տեսք ունես". Ադելը լողազգեստով լուսանկար է հրապարակել
Նրա կարողությունը գնահատվում է 46 մլն դոլար։ 2019-ի սեպտեմբերին Ադելը հայտարարել էր ամուսնալուծության մասին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала