Ընթացիկ շաբաթը լեցուն էր իրադարձություններով, որոնք չեն վրիպել Sputnik Արմենիայի լուսանկարիչների ֆոտոխցիկներից։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ԱԺ–ում հարց էր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անկախության օրվա «գունագեղ միջոցառման» մասին, սակայն իր ուզած պատասխանն այդպես էլ չի ստացել։Երեքշաբթի օրն աշխատանքային այցով ՀՀ էր ժամանել Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը, որն իր հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հանդիպեց և ասուլիսով հանդես եկավ։ Սեպտեմբերի 16-ը հակկանշական էր գյումրեցիների համար` «Շիրակ» օդանավակայան եկած ուղևորներն արդեն կօգտվեն ժամանման նոր սրահից. ժամանման վերանորոգված սրահը բացել է իր դռները։Գրքի սիրահարները նույնպես այս շաբաթվա ընթացքում անակնկալ ունեին` այսուհետ կսկսի գործել Հայաստանի ու Ռուսաստանի բարերարների և հասարակական կազմակերպությունների ջանքերով ստեղծված "Ռուսական գրքի տուն" ոչ պետական մշակութային կենտրոնը։ Կենտրոնում առկա է ռուսերեն հրատարակությունների լայն տեսականի։Չնայած շատերի բողոքին, Հանրապետության հրապարակում պատրաստվում են Անկախության տոնին։ Հենց Անկախության տոնին նախապատրաստվելու ընթացքում զոհված զինվորների հարազատները և մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անում։ Ակցիայի ընթացքում նաև բերման ենթարկվածներ եղան։Այս շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը շարունակում էր մնալ ուշադրության կենտրոնում. իրանական բեռնատարների վարորդներն ադրբեջանական ոստիկանների խոչընդոտներն են հաղթահարում երթևեկելու համար։Մինչ որոշ իրանական բեռնատարներ Գորիս-Կապան ճանապարհին խցանման մեջ կանգնած էին, մյուսները փորձում էին այլ ճանապարհով հասնել նախանշված վայր։Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել էին Սյունիքի մարզ և ներկայացրել, թե ինչ իրավիճակ է այնտեղ։ Կապան–Գորիս ճանապարհին "գերի" մնացած իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել ճանապարհը, որովհետև ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից գումար են պահանջում։Այս օրերին նաև Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցել Պետդումայի ընտրություններին։ ՀՀ–ում բացված 6 ընտրատեղամասերում էլ նրանք քվեարկության են մասնակցում։Շաբաթն ավարտվեց «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» միջոցառմամբ. "Ապագա հայկականը" շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը նշել էր` Հայաստանը հիմա խորը ճգնաժամի մեջ է, եթե փոփոխությունների գնալու այս պահից չօգտվենք, ապա մեր վերջը եկել է։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը` ԱԺ նիստի ժամանակ (2021թ․ սեպտեմբերի 13)։ Երևան
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է դռնփակ հանդիպում անցկացնել ԱԱԾ, ՊՆ և դատախազության առաջին դեմքերի հետ, սակայն այդպիսի հանդիպում դեռ տեղի չի ունեցել:

Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Իվան Կորչոկը` համատեղ մամուլի ասուլիսից առաջ (2021թ․ սեպտեմբերի 14): Երևան
Երեքշաբթի աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը։ Հայ գործընկերոջից բացի Կորչոկը հանդիպել է նաև վարչապետի և ԱԺ նախագահի հետ։

Հանրապետության հրապարակը ՝ Անկախության օրվա տոնական միջոցառումների անցկացման դեմ զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայից առաջ (2021թ․ սեպտեմբերի 17): Երևան
Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են, որ սեպտեմբերի 21-ին ՝ Անկախության օրը, մոմերով երթ կազմակերպվի դեպի «Եռաբլուր» պանթեոն ։

Իրանական բեռնատարը հայտնվել է Վերին Խոտանան գյուղի շրջանցիկ ճանապարհի անանցանելի շրջադարձում։
Իշխանություններն այլընտրանք են առաջարկում՝ Կապանից Գորիս անցնել Տաթևով, որն այժմ ակտիվորեն վերանորոգում և ընդլայնում են։ Սակայն այս պահին մայրուղու վրա կան դժվարանցանելի հատվածներ։

Ակրոբատները` Հանրապետության հրապարակում անկախության օրվա տոնակատարության փորձի ժամանակ:
Չնայած զոհված և գերեվարված զինծառայողների հարազատների բողոքներին, Հանրապետության հրապարակում ընթանում են տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

Ռուբեն Վարդանյանը` «Հայաստան 2020-ից Հայաստան 204» համաժողովին (2021թ․ սեպտեմբերի 19): Երևան
Ընթացիկ շաբաթը լեցուն էր իրադարձություններով, որոնք չեն վրիպել Sputnik Արմենիայի լուսանկարիչների ֆոտոխցիկներից։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ԱԺ–ում հարց էր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անկախության օրվա «գունագեղ միջոցառման» մասին, սակայն իր ուզած պատասխանն այդպես էլ չի ստացել։
Երեքշաբթի օրն աշխատանքային այցով ՀՀ էր ժամանել Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը, որն իր հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հանդիպեց և ասուլիսով հանդես եկավ։
Սեպտեմբերի 16-ը հակկանշական էր գյումրեցիների համար` «Շիրակ» օդանավակայան եկած ուղևորներն արդեն կօգտվեն ժամանման նոր սրահից. ժամանման վերանորոգված սրահը բացել է իր դռները։
Գրքի սիրահարները նույնպես այս շաբաթվա ընթացքում անակնկալ ունեին` այսուհետ կսկսի գործել Հայաստանի ու Ռուսաստանի բարերարների և հասարակական կազմակերպությունների ջանքերով ստեղծված "Ռուսական գրքի տուն" ոչ պետական մշակութային կենտրոնը։ Կենտրոնում առկա է ռուսերեն հրատարակությունների լայն տեսականի։
Չնայած շատերի բողոքին, Հանրապետության հրապարակում պատրաստվում են Անկախության տոնին։ Հենց Անկախության տոնին նախապատրաստվելու ընթացքում զոհված զինվորների հարազատները և մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անում։ Ակցիայի ընթացքում նաև բերման ենթարկվածներ եղան։
Այս շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը շարունակում էր մնալ ուշադրության կենտրոնում. իրանական բեռնատարների վարորդներն ադրբեջանական ոստիկանների խոչընդոտներն են հաղթահարում երթևեկելու համար։
Մինչ որոշ իրանական բեռնատարներ Գորիս-Կապան ճանապարհին խցանման մեջ կանգնած էին, մյուսները փորձում էին այլ ճանապարհով հասնել նախանշված վայր։
Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել էին Սյունիքի մարզ և ներկայացրել, թե ինչ իրավիճակ է այնտեղ։ Կապան–Գորիս ճանապարհին "գերի" մնացած իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել ճանապարհը, որովհետև ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից գումար են պահանջում։
Այս օրերին նաև Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցել Պետդումայի ընտրություններին։ ՀՀ–ում բացված 6 ընտրատեղամասերում էլ նրանք քվեարկության են մասնակցում։
Շաբաթն ավարտվեց «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» միջոցառմամբ. "Ապագա հայկականը" շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը նշել էր` Հայաստանը հիմա խորը ճգնաժամի մեջ է, եթե փոփոխությունների գնալու այս պահից չօգտվենք, ապա մեր վերջը եկել է։