Ինչո՞ւ Եգիպտոսը թույլ չի տալիս ուսումնասիրել Սֆինքսը. ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում այն

CC BY 2.0 / Keith Yahl / PyramidԶբոսաշրջիկները Եգիպտոսում
Զբոսաշրջիկները Եգիպտոսում - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սֆինքսի գաղտնիք. այս արտահայտությունը սովորական է դարձել, բայց պարզվում է` նման մի քանի գաղտնիք կա, և դրանցից մի քանիսը գիտնականները ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Եգիպտական Սֆինքսը (որին արաբական աշխարհում անվանում են «Սարսափների հայր») պաշտոնական տվյալներով շուրջ 4,5 հազար տարեկան է։ Սակայն կան գիտնականներ, որոնց կարծիքն այս հսկայական շինության տարիքի վերաբերյալ խիստ տարբերվում է պաշտոնական գիտության մեջ ընդունված տվյալներից։
«Սֆինքսի տարիքը նրա գաղտնիքներից միայն մեկն է»"–, գրում է եգիպտական Sasapost պարբերականը։
Древнее христианское сооружение, обнаруженное на стоянке Тал Гануб Каср Аль-Аджуз на западе Египта - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2021
Եգիպտոսում հնագույն քրիստոնեական բնակավայրի մնացորդներ են հայտնաբերել
Համարվում է, որ Սֆինքսը ստեղծվել է Խուֆու կամ Խաֆրա փարավոնի հրամանով և մոտ 4500 տարեկան է։ Ժամանակակից տեխնոլոգիաներն այդ վարկածը կասկածի տակ են դնում։
Այսպես, օրինակ, Բոստոնից պրոֆեսոր Ռոբերտ Մ. Շոխը, որը 1990 թվականին ուսումնասիրել է Սֆինքսը երկրաբանական տեսանկյունից, պնդում է, որ իր ստացած տվյալները խիստ տարբերվում են պաշտոնական վարկածից։ Նա հայտարարել է, որ Սֆինքսի պատվանդանի վրա ուժեղ էրոզիայի հետքեր կան, որոնք առաջացել են ջրի հզոր հոսքերի պատճառով։ Սակայն այնտեղ, որտեղ տեղադրված է Սֆինքսը, այդքան ջուր չէր կարող լինել առնվազն վերջին 5 հազար տարիների ընթացքում։ Միևնույն ժամանակ արձանի վերևի հատվածում էրոզիայի հետքեր կան, որոնք առաջացել են միայն քամու և ավազի ազդեցության հետևանքով։
"Թող մարդիկ պատկերացնեն` Եգիպտոսում են". Մեղրիում ուղտեր են հայտնվել
Այստեղից ծնվել է այն վարկածը, որ նման ուժեղ ջրային էրոզիա կարող էր առաջացնել միայն Սառցե դարաշրջանի վերջում տեղի ունեցած շարունակական հզոր ջրային հոսքերի արդյունքում, այսինքն` Սֆինքսը ոչ պակաս քան 12 հազար տարեկան պետք է լինի։ Սակայն դա հակասում է այն տեսությանը, որը Սֆինքսի գլուխը գրեթե կրկնում է եգիպտական փարավոնների պատկերները, որոնք, իրենց հերթին Սառցե դարաշրջանում չեն եղել։
Բայց այդ տարբերությունը բացատրություն ունի. այսօրվա Սֆինքսի գլուխն իրականը չէ, այլ փոխվել է ավելի ուշ։ Ենթադրվում է, որ ի սկզբանե այն կարող էր պատկերել, օրինակ, առյուծի գլուխ, սակայն երկար տարիների ընթացքում զգալիորեն վնասվել է էրոզիայի հետևանքով։ Այդ պատճառով արդեն տոհմական ժամանակաշրջանում եգիպտացիներն այն ընդամենը մի փոքր հղկել են` տաշելով և փոքրացնելով սկզբնական տարբերակը` արձանին փարավոնի տեսք տալով։

Հին Եգիպտոսում գրեթե ամեն շինության վրա գրություններ կային այդ շինության հիմնական տվյալներով` անվանում, տարեթիվ, կառուցողի անուն։ Մեծ Սֆինքսը բացառություն էր այդ առումով։ Բացի այդ "Սֆինքս" և "Սարսափների հայր" անվանումները նրա ժամանակակից անուններն են։ Ինչպես էին այդ հուշարձանն անվանում հնում` հայտնի չէ։

Չբացահայտված գաղտնիք է մնում նաև այն վարկածը, որ Սֆինքսի ներսում գաղտնի տարածք կա։ Գիտնականները բազմիցս հայտարարել են հավանական անցում հայտնաբերելու մասին, սակայն առանց լուրջ ուսումնասիրությունների նրանց վարկածը հաստատել կամ հերքել հնարավոր չէ։ Իսկ նման ուսումնասիրությունների թույլտվություն Եգիպտոսի իշխանությունները չեն տալիս։
Լրահոս
0