Շղթայական ավտովթար` Երևանում. 6 մեքենա է ՃՏՊ–ի ենթարկվել, 2 անձ հոսպիտալացվել է

© Sputnik / Andranik GhazaryanАвтомобиль патрульной службы на улице Хаджяна
Автомобиль патрульной службы на улице Хаджяна - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2021
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վիրավորները տեղափոխվել են "Էրեբունի" բժշկական կենտրոն:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել այսօր Երևանում, որի հետևանքով 2 մարդ է հոսպիտալացվել. տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 05:30-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 31-ամյա Արթուր Փարսյանին պատկանող Mercedes, 59-ամյա Ավետիք Ղուկասյանին պատկանող Isuzu, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird, ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաներին և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry ավտոմեքենային:
Արևիկ ազգային պարկի հրդեհը շարունակվում է. - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2021
"Արևիկ" ազգային պարկի հրդեհը շարունակվում է. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են "Էրեբունի" բժշկական կենտրոն:
Ջերմաստիճանը փոքր–ինչ կբարձրանա. եղանակի տեսություն
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է Infiniti-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала