00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Վառելիքի 60 մլն դոլարանոց գործարքով ՀՀ բիզնես սուբյեկտները դուրս կմղվեն շուկայից. Դավթյան

«Վառելիքի 60 մլն դոլարանոց գործարքով ՀՀ բիզնես սուբյեկտները դուրս կմղվեն շուկայից». Դավթյան
Բաժանորդագրվել
Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագրին և այն տեղեկությանը, որ ծրագրի հետևում կանգնած է ադրբեջանցիների հետ սերտ կապեր ունեցող մագնատ Դավիդ Յակոբաշվիլին։
Կուլուարային մակարդակում կարող են լինել տարբեր գործընթացներ, և Դավիթ Յակոբաշվիլին իսկապես կարող է կապ ունենալ ադրբեջանական «Socar» ընկերության հետ, բայց չպետք է մոռանալ, որ 2014 թվականին վրացական «Perocas Energy Group»–ի արժեթղթերի 49 տոկոսը նույն Յակոբաշվիլին վաճառեց ռուսական պետական "Ռոսնևտ" ընկերությանը, որն էլ այսօր առանցքային շահառուներից է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով խոսակցություններին, թե 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր հետևում կանգնած է ադրբեջանցիների հետ սերտ կապեր ունեցող Դավիդ Յակոբաշվիլին ասաց էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը։
Председатель ГКЗЭК Гегам Геворгян - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Թանկացել են բեռնափոխադրումները, բենզինի և նավթամթերքի գներն են ավելացել. ՏՄՊՊՀ նախագահ
«Հաշվի առնելով այդ հանգամանքը` կարծում եմ, որ «Perocas Energy Group»–ի հնարավոր մուտքը հայաստանյան շուկա պետք է դիտարկել ավելի շատ «Ռոսնևտի» քաղաքականության դիվերսիֆիկացման համատեսքտում։ Երբ 2014 թվականին կնքվեց հայտնի գործարքը, վրացական ընդդիմությունը շատ ծանր տարավ այդ հանգամանքը` խնդիրը տեղափոխելով Վրաստանի ինքնիշխանության դաշտ։ Մյուս կողմից արձագանքներ եղան նաև ադրբեջանական կողմից»,– հիշեցրեց փորձագետը։

Դավթյանի փոխանցմամբ` դեռ այն ժամանակ ադրբեջանական «Socar»–ն ակտիվորեն փորձում էր ամրապնդվել վառելիքի վրացական շուկայում` ձևավորելով բենզալցակայանների հսկայական ցանց, և այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս, ուստի ադրբեջանցիները դեռ այն ժամանակ «Ռոսնևտին» դիտարկում էին որպես շատ լուրջ մրցակցի։

«Ռուսական «Ռոսնևտի» ծրագրերի մեջ է մտնում Վրաստանի տարածքում նավթամթերային լոգիստիկ կենտրոնի հիմնումը, որտեղից իրականացվելու է վաճառք դեպի Ադրբեջան ու Հայաստան, հետևաբար մոտ ապագայում կլսենք որոշակի հայտարարություններ "Ռոսնևտ Արմենիա" ընկերության կողմից, որը հավանաբար մեզ մոտ կգնա որոշակի ռեստրուկտուրիզացիայի։ Պատահական չէ, որ ռուսական ընկերությունն իր գործունեությունն Անդրկովկասում ցանկանում է ծավալել նաև վրացական ընկերության միջոցով, որպեսզի կյանքի կոչի նավթամթերքի արտահանման դիվերսիֆիկացիան»",– ասաց նա։
Նրա կարծիքով` ինչպես նախկինում, այնպես էլ այսօր վրացական «Perocas Energy Group» ընկերությունը տրանսպորտային լոգիստիկ հարցում, նավթամթերքի երկաթուղային փոխադրումների ոլորտում կշարունակի իր ակտիվ գործունեությունը։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի շահերին, ապա այն ներդրումները, որոնք խոստանում է մեր կառավարությունը, դժվար թե կարող է որակական արդյունքների բերել, որովհետև այստեղ ընդամենը խոսքը հայաստանյան բիզնես սուբյեկտների դուրսմղման մասին է` շնորհիվ նոր սուբյեկտի ձևավորման։
ՌԴ-ն ու Բելառուսը նավթի, նավթամթերքների ու էլեկտրաէներգիայի միասնական շուկա կստեղծեն
Դավթյանի համոզմամբ` Հայաստանում արդեն իսկ կա բենզալցակայանների կայացած ցանց, որը կարելի է արդիականացնել` առավելապես աշխատելով ներքին տնտեսվարողների հետ, իսկ օտարերկրյա ներդրումները պետք է ուղղել դեպի այլ ռազմավարական ոլորտներ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ մոտ 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր կա, որով նախատեսվում է նոր որակի ու ստանդարտների բենզալցակայանների ցանցի ստեղծում Հայաստանում։
Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն` ծրագրի հետևում կանգնած է Վրաստանի քաղաքացի, հայտնի մագնատ, միջազգային սկանդալների մեջ հայտնված Դավիդ Յակոբաշվիլին, ով ղեկավարում է վրացական «Perocas Energy Group» ընկերությունը։
Նույն տեղեկատվության համաձայն` Յակոբավիլու գործընկերը վառելիքի շուկայում ադրբեջանական «Socar»–ն է` Ալիևների կլանին պատկանող նավթային ընկերությունը, այսինքն` ի դեմս Յակոբաշվիլու Հայաստանի վառելիքի շուկա է ուզում անուղղակիորեն մտնել «Socar»–ը` դրանից բխող քաղաքական, աշխարհաքաղաքական ու անվտանգային հետևանքներով։
Լրահոս
0