00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի հետ հանդիպելու առաջարկը գուցե Փաշինյանի և մի քանի թիմակցի լոկալ խաղն է. Մելքոնյան

«Էրդողանի հայտարարությունը կոնֆիդենցիալ առաջարկի բացահայտում է և ոչ ի նպաստ ՀՀ–ի». Մելքոնյան
Բաժանորդագրվել
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, ըստ որի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու առաջարկ է արել նրան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու հայտարարությունը կոնֆիդենցիալ առաջարկի բացահայտում է, որն ունի մի քանի ենթաշերտեր, և դրանցից որևէ մեկը ի նպաստ Հայաստանի չէ և չի բխում մեր երկրի շահերից, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Էրդողանի խոսքում չթաքցրած ակնարկ կար, որ եթե Հայաստանն անի համապատասխան քայլեր, ապա Թուրքիան պատրաստ է սկսել ոչ թե դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց, այլ ընդամենը քաղաքական երկխոսություն, որի ընթացքում պետք է ինչ–որ բան տալ–վերցնել, ինչն էլ ենթադրում է թուրքական նախապայմանների շարունակություն, ուստի նման դիրքում, նման մեկնարկային պայմաններում Հայաստանի դիվանագիտությունը լուրջ շանսեր չունի Թուրքիայի նման բարդ խաղացողի հետ շահեկան դիրքերում հայտնվելու և բանակցելու»,– նշեց թուրքագետը։

Մելքոնյանի դիտարկմամբ` նախ պետք է արձանագրել, որ Էրդողանի հայտարարությունը ոչ միայն ուշագրավ էր տխուր իմաստով, այլև դիվանագիտական արարողակարգով խիստ վիրավորական էր, որովհետև երբ լսում ենք հայտարարության թուրքերեն տեքստը, ապա այդտեղ Էրդողանը Հայաստանի վարչապետի պաշտոնը և ՀՀ վարչապետի անուն–ազգանունը նույնիսկ չի էլ տալիս, այլ խոսում է երրորդ դեմքով, իսկ "Վրաստանի վարչապետ" եզրույթը հնչեցնում է երկու անգամ։
«Դիվանագիտական արարողակարգով, իսկ ավելի կոնկրետ` արևելյան ընկալման շրջանակներում սա ֆիքսում է դիմացինի սուբյեկտայնության զրոյական մակարդակը, խոսողի վերաբերմունքը նրա հանդեպ, և բնականաբար ունի նաև քաղաքական ենթատեքստ, այսինքն` ի ցույց է դնում, որ Հայաստանն է խնդրողի դերում, և փաստորեն 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Թուրքիայի կողմից թշնամական քաղաքականության շարունակության պարագայում Հայաստանը հանդես է գալիս որպես նախաձեռնող, դիմող կողմ` նոր հարաբերություններ հաստատելու ակնկալիքով»,– ասաց թուրքագետը։
Հայ-թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Այս պահի դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել. Մանե Գևորգյան
Իսկ ինչո՞ւ է առաջարկն արվել Վրաստանի վարչապետի միջոցով։ Մելքոնյանի խոսքով` գուցե կարելի է հաշվի առնել հայ–վրացական որոշակի հարաբերությունները և Թուրքիայի ջերմ հարաբերությունները Վրաստանի հետ։ Միգուցե այստեղ կարելի է տեսնել նաև արևմտյան որոշակի վեկտոր, քանզի Վրաստանն արևմտյան ընդհանուր դաշինքի համար ընդունելի պետություն է հատկապես Միխեիլ Սաակաշվիլիի հեղափոխությունից հետո, հետևաբար այստեղ կարելի է տեսնել աշխարհաքաղաքական որոշակի շերտ, գուցեև հակառուսական դրսևորում, թեև պետք է արձանագրել, որ Ռուսաստանը և՛ 2008–09 թվականներին, և՛ հիմա պաշտոնապես հայտարարել է, որ դեմ չէ, ավելին` պատրաստ է միջնորդ լինել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։
Ո՞ր դեպքում կարելի է լրջությամբ վերաբերվել Էրդողանի հայտարարություններին
Մելքոնյանի կարծիքով` սա ոչ թե Հայաստանի դիվանագիտական ամբողջ կառույցի աշխատանքն է, ԱԳՆ–ի գործիքակազմի արգասիքը, այլ թերևս Փաշինյանի ու նրա մի քանի համախոհների, այդ թվում արտգործնախարարի լոկալ խաղը, հետևաբար ակնկալում է, որ ՀՀ ԱԳՆ–ն կհաստատի կամ կհերքի Էրդողանի հայտարարությունը։ Ըստ Մելքոնյանի` մեր հասարակությունը սովոր է, որ այն անձը, որը նախապես հայտարարում էր, թե ամեն ինչ քննարկելու է հասարակության հետ, այսօր անում է ճիշտ հակառակը` կատարում է քայլեր, նոր հետո դրանք պոպուլիստական ձևակերպումներով ներկայացնում հանրությանը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարելիք այցից առաջ կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ որ եթե Փաշինյանը ցանկանում է հանդիպել իր հետ, ապա Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի:
Լրահոս
0