Ապաշրջափակումը կարող է 2 տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն բարձրացնել 30%-ով. նախարար

© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` Երևանի նպատակն է ապաշրջափակման բանակցությունները ողջամիտ ավարտին հասցնել ` հաշվի առնելով հայկական կողմի շահերը:
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցությունների ապաշրջափակումը կօգնի երկու տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ –ն ավելացնել 30% -ով:
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Հայաստանում նախատեսում ենք ստեղծել երեք արդյունաբերական պարկ. Վահան Քերոբյան
Ըստ նախարարի` դա միայն հայկական կողմի գնահատականը չէ, այլև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի վերլուծությունները։
«Մենք բոլորս հասկանում ենք, որ ճանապարհների ապաշրփափակումը կբարձրացնի մեր համատեղ տնտեսական զարգացման նախագծերի մրցունակությունը: Ռուսական ընկերությունները և երկկողմ բանակցություններում ներգրավված կազմակերպությունները դա հաշվի են առնում», - նշեց Քերոբյանը:
Նախարարը շեշտեց` Երևանի նպատակը այս բանակցությունները ողջամիտ ավարտին հասցնելն է` լիարժեքորեն հաշվի առնելով հայկական կողմի շահերը։
Այս պահի դրությամբ ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել. Մանե Գևորգյան
Լրահոս
0