https://armeniasputnik.am/20210920/hanun-dra-el-menq-ashkhatum-enq-rd-pokhvarchapety-erakvoghm-banakcutvojunneri-masin-33449716.html
Հանուն դրա էլ մենք աշխատում ենք. ՌԴ փոխվարչապետը` եռակողմ բանակցությունների մասին
Հանուն դրա էլ մենք աշխատում ենք. ՌԴ փոխվարչապետը` եռակողմ բանակցությունների մասին
Երևանում անցկացվող հայ-ռուսական գործարար համաժողովի ընդմիջմանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պատասխանել է լրագրողների հարցերին։ 20.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-20T10:49+0400
2021-09-20T10:49+0400
2021-09-20T11:21+0400
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/14/33446639_0:0:1600:901_1920x0_80_0_0_d314d9dd745559340e80ea0fb5d487cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ բանակցային խմբի վերջին հանդիպումը կայացել է օգոստոսի կեսերին, Մոսկվայում։ Այս մասին այսօր Երեւանում հայ-ռուսական գործարար համաժողովի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:«Բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման։ Իհարկե, քննարկվում է` ինչպես դա անել։ Բայց բնական է, որ տրանսպորտային երթուղիների վերականգնումը թույլ կտա զգալի նոր հնարավորություններ ստեղծել ապրանքաշրջանառության ծավալների մեծացման համար։ Հանուն դրա էլ մենք աշխատում ենք»,– ասաց Օվերչուկը։ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտնեց, որ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի ուղղությամբ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։Պայմանավորվածությունների վերաբերյալ մամուլում առկա տեղեկությունները, մասնավորապես` Սյունիքով տրվող ճանապարհի դիմաց ադրբեջանական կողմի վճարելու մասին տեղեկությունները Գրիգորյանը հերքեց` ասելով. «Վստահ եմ, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։Հիշեցնենք` «Հրապարակն» օրերս գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ: Ըստ թերթի աղբյուրի, բանակցություններն ավարտվել են, հայկական կողմը շատ գոհ է մնացել արդյունքներից:Հնարավոր է` մինչև տարեվերջ նոր եռակողմ հանդիպում լինի. ռուս փորձագետՀաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում: Հաջողվել է նաև անորոշ ժամանակով երկարաձգել ռուսական կողմի ներկայությունն Արցախում`առանց 5 տարվա սահմանափակումների:
https://armeniasputnik.am/20210901/mek-orva-gorts-che-sergey-lavrovy-erakoxm-haytararutyunneri-iragortsman-masin-28852009.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/14/33446639_161:0:1600:1079_1920x0_80_0_0_49e1983ce0e5a870d7783800b0a3172f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ադրբեջան
հայաստան, ռուսաստան, ադրբեջան
Հանուն դրա էլ մենք աշխատում ենք. ՌԴ փոխվարչապետը` եռակողմ բանակցությունների մասին
10:49 20.09.2021 (Թարմացված է: 11:21 20.09.2021) Երևանում անցկացվող հայ-ռուսական գործարար համաժողովի ընդմիջմանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պատասխանել է լրագրողների հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ բանակցային խմբի վերջին հանդիպումը կայացել է օգոստոսի կեսերին, Մոսկվայում։ Այս մասին այսօր Երեւանում հայ-ռուսական գործարար համաժողովի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման։ Իհարկե, քննարկվում է` ինչպես դա անել։ Բայց բնական է, որ տրանսպորտային երթուղիների վերականգնումը թույլ կտա զգալի նոր հնարավորություններ ստեղծել ապրանքաշրջանառության ծավալների մեծացման համար։ Հանուն դրա էլ մենք աշխատում ենք»,– ասաց Օվերչուկը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտնեց, որ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի ուղղությամբ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։
Պայմանավորվածությունների վերաբերյալ մամուլում առկա տեղեկությունները, մասնավորապես` Սյունիքով տրվող ճանապարհի դիմաց ադրբեջանական կողմի վճարելու մասին տեղեկությունները Գրիգորյանը հերքեց` ասելով. «Վստահ եմ, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։
Հիշեցնենք` «Հրապարակն» օրերս գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ: Ըստ թերթի աղբյուրի, բանակցություններն ավարտվել են, հայկական կողմը շատ գոհ է մնացել արդյունքներից:
Հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում: Հաջողվել է նաև անորոշ ժամանակով երկարաձգել ռուսական կողմի ներկայությունն Արցախում`առանց 5 տարվա սահմանափակումների: